Ֆինլանդիան առաջիկա օրերին Ռուսաստանի քաղաքացիներին կարգելի մուտք գործել երկիր Շենգենյան վիզաներով |1lurer.am|
13:21 - 24 սեպտեմբերի, 2022

Ֆինլանդիան առաջիկա օրերին Ռուսաստանի քաղաքացիներին կարգելի մուտք գործել երկիր Շենգենյան վիզաներով |1lurer.am|

1lurer.am: Ֆինլանդիայի իշխանություններն առաջիկա օրերին Ռուսաստանի քաղաքացիներին կարգելեն ցանկացած Շենգենյան վիզայով, այդ թվում՝ նախկինում Հելսինկիի տրամադրած վիզայով, մուտք գործել երկիր զբոսաշրջության նպատակով։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն։

Նա հավելել է, որ ՌԴ քաղաքացիների մուտքը հանրապետություն կթույլատրվի աշխատանքի, ուսման և հարազատներին այցելելու նպատակով: Միևնույն ժամանակ, երկրում անշարժ գույք ունենալու փաստը չի լինի հարգելի պատճառ՝ Ֆինլանդիա այցելելու համար:

Ինչպես պարզաբանել է ԱԳ նախարարը, վերջնական որոշման մանրամասները դեռ քննարկվում են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել