Պատիժ՝ կամավոր գերի հանձնվելու համար․ ՌԴ նախագահը նոր օրենք է ստորագրել
17:42 - 24 սեպտեմբերի, 2022

Պատիժ՝ կամավոր գերի հանձնվելու համար․ ՌԴ նախագահը նոր օրենք է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որով մինչև 10 տարի ազատազրկում է նախատեսվում «կամավոր գերի հանձնվելու» համար՝ «Պետական դավաճանություն» հոդվածով նախատեսված հանցագործության նշանների բացակայության դեպքում:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Պատժի ստորին նշաձողը կլինի երեք տարվա ազատազրկում. «Կամավոր հանձնումը գերության մեջ» հոդվածը նախկինում չի եղել ՌԴ ՔՕ-ում։ Ընդ որում, առաջին անգամ այդ հանցագործությունը կատարած զինծառայողը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա միջոցներ է ձեռնարկել իր ազատ արձակման համար, վերադարձել է զորամաս կամ ծառայության վայր և գերության մեջ գտնվելու ժամանակ այլ հանցագործություններ չի կատարել, ասված է օրենքում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը նախատեսում է մինչև 10 տարի ազատազրկում ռազմական դրության կամ զինված բախումների ժամանակ ծառայելուց խուսափելու համար, որը «առաջացրել է ծանր հետևանքներ»։ 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել