Ազատության հրապարակում ընթանում է ԱԺԲ-ի հանրահավաքը
17:20 - 01 հոկտեմբերի, 2022

Ազատության հրապարակում ընթանում է ԱԺԲ-ի հանրահավաքը

Ազատության հրապարակում այս պահին հանրահավաք է անցկացնում Ազգային- ժողովրդավարական բևեռը։ Հանրահավաքի մասնակիցները պահանջում են, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից։

ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը հանարահավաքի սկզբում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա հարցազրույցում արտահայտած որոշ մտքերի․

«Բարբաջանք առաջին․ Ադրբեջանը հարձակվեց, որովհետև աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի վրա։ Ադրբեջանը հարձակվեց, որովհետև Ռուսաստանը այդպես ցանկացավ, Ադրբեջանը հարձակվեց, որովհետև դա մտնում էր Պուտինի պլանների մեջ։ Բարբաջանք համար երկու։ Երաշխավորված անվտանգությունը կարող է ապահովել միան խաղաղությունը։ Այսինքնն խաղաղություն ամեն գնով, խաղաղություն զոհերի, տարածքային զիջումների, բանակից հրաժարարվելու, զինաթափվելու, Արցախից հրաժարվելու գնով։ Չի լինում այսպիսի խաղաղություն։ Խաղաղությունը հիմնված է արդարություն և փոխադարձ իրավունքների ճանաչման վրա։  Այն առաքելությունը, որը Ֆրանսիան հայտարարել է, գնահատում է որպես մշտադիտարկում։ Այսինքն՝ ոչ ավել։ Իսկ ինչ ենք մենք արել, որ Ֆրանսիան մշտադիտարկումից ավել քայլ անի, զենք տա, խաղաղապահներ տեղակայի»։

Անդրադառնալով Արցախի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին՝ Գասպարյանն  ասաց՝ հայ-ադրբեջանական խնդիրների կարգավորումը սերտորեն կապված է Արցախի հարցի հետ, այն պատճառով, որ Արցախի հարցի լուծումը ՀՀ տարածքային ամբողջականության վերականագնման հարց է ՝ համաձայն միջազգային իրավունքի։ Նա նշեց, որ Արցախի հարցը լուծելու է հայ ժողովուրդը։

ԱԺԲ  խորհրդի անդամն ասաց՝ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է խաղաղության պայմանագիր կնքել առանց Արցախի, արտատատարածքային ճանապարհը հանձնել ФСБ-ի վերահսկողությանը և միջազագային առաքելությունը փոխարինել ՀԱՊԿ-ի  առաքելությամբ․ «Նույնիսկ եթե Նիկոլը արտաքին վեկտորը փոխի դեպի արևմուտք, մինևնույն  է, դա չի բերի զարգացման, քանի նա ի վիճակի չէ վարել արտաքին ինքնիշխան քաղաքականություն և պաշտպանել ՀՀ պետական և ազգային շահերը, և ի վերջո Հայաստանը կդավաճանի արևմուտքին ևս և կդառնա Աֆղանստան»,-ասաց Գասպարյանը՝ նշելով, որ դա թույլ չեն տալու։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել