Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում ընտրությունների հետ կապված երթեր կամ ցույցերը կարող են տեղի ունենալ Երևանում և Հայաստանի այլ վայրերում: Ըստ դրա` ԱՄՆ քաղաքացիները պետք է զգոնություն ցուցաբերեն, խուսափեն մարդկանց բազմությունից և մշտապես լինեն զգոն ու կապ պահպանեն հարազատների հետ։ [ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն] |a1plus.am|
«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է։ Վերջինս որպես դրամական միջոց հայտարարագրել է 16 մլն ՀՀ դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար և 5000 եվրո գումար, որը, դրամի վերածած, ընդհանուր կազմում է 29 մլն 345 հազար ՀՀ դրամ։ Արամ Սարգսյանը, բացի դրամական միջոցներից, հայտարարագրել է 1 հողամաս, 1 տարածք և 2 տրանսպորտային միջոց՝ «Hyundai Tuscani 2.0» և «Mercedes-Benz G 350» մակնիշների։ Սարգսյանը հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 3 թանկարժեք գույք՝ 100 հազար դոլար արժողությամբ գրիչների հավաքածու, 25 հազար դոլար արժողությամբ ժամացույց և 16-րդ դարի նկար, որի արժեքը գնահատված չէ։ Կուսակցության՝ վարչապետի թեկնածուն բաժնեմասեր ունի «Գալիք», «Հատուկ ցեմենտ» և «Կավաշեն» ընկերություններում։
Դատարանը բավարարել է ընտրակաշառք տալու համար մեղադրվող, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ Վ.Վ.-ի և Շ. Դ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ [ՀՔԾ] |armenpress.am|
Գորիսի 40-ամյա բնակիչը «Facebook.com» կայքում նախկինում բացած անհատական էջը վերանվանել է «Азиз Мурадов», և «Մեսենջերի» միջոցով հաղորդագրություններ է ուղարկել իգական սեռի օգտատերերին՝ հայտնելով, թե իբր վերջիններիս անհետ կորած հարազատները Ադրբեջանի ՔԿՀ-ներում են, և ինքը անմիջական շփում ունի նրանց հետ: Կեղծ խոստումներ տալով՝ ասել է՝ կկազմակերպի հեռախոսազրույց գերեվարված զինծառայողների հետ, ուղարկել է հավելվածների միջոցով վերափոխված լուսանկարներ՝ դրանցում տեղադրելով անհետ կորած զինծառայողի դեմքը: [ՔԿ]
Հնչեցված անհիմն մեղադրանքները, տրված որակումներն ու հաշվեհարդարի սպառնալիքները գնահատում ենք որպես պետության բարձագույն պաշտոնատար անձի կողմից ՀՀ Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և գործող օրենսդրության կոպտագույն խախտում, «ԶՊՄԿ» ՓԲԸ տնտեսական գործունեության ազատության իրացման խոչընդոտում, սեփականությունից զրկելու և մասնավոր տնտեսական գործունեությանը միջամտելու սպառնալիք։
Դատախազությունը ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլար։ [Դատախազություն] |tert.am|
Ասֆալտապատման համար մրցույթները շահել են քաղաքական որոշ ուժերի հետ կապ ունեցող շինարարական կազմակերպություններ: Եվ հիմա նրանք նախընտրական շրջանում հատուկ գործերը չեն անում, որ չերևա, թե այդ գործերն արվում են։ Այդ ընկերությունները խնդիր են ունենալու, զգուշացնում եմ, որ ունեն ընդամենը ժամեր՝ իրենց տեխնիկան դուրս բերելու, եթե ոչ, ապա ընտրություններից հետո հանդիպելու են պողպատե մանդատի հետ։ [Նիկոլ Փաշինյանը՝ Ջերմուկում քարոզարշավի ժամանակ] |armenpress.am|
Համայն հայության ուշադրությունը կենտրոնացել է Հայաստանում, որովհետև առաջիկա օրերը, զարգացումները ճակատագրական են լինելու Հայաստանի համար։ Ըստ էության, որոշվելու է Հայաստանի լինել-չլինելու հարցը։ Հայաստանը կշարունակի՞ իր գոյությունը՝ որպես անկախ, ազատ, ժողովրդավար երկիր, թե՞ կդառնա մի մեծ կայսրության գուբերնիա, ծայրամասային մի երկրամաս։ Մենք այստեղ ենք, որպեսզի երաշխավորենք մեր երկրի անկախ և ժողովրդավար ընթացքը։ [«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ցուցակի առաջին համար Արման Բաբաջանյան]
Ըստ Էրդողանի և Ալևի՝ երեկ Շուշիում ստորագրած հռչակագրի՝ Ադրբեջանն ու Թուրքիան այսուհետ կհամակարգեն իրենց ԶՈՒ գործողությունները։ Եթե համաձայնագրի կողմերից մեկի կարծիքով երրորդ պետության կամ պետությունների կողմից առկա է ագրեսիա կամ ագրեսիայի վտանգ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների, ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության հանդեպ, ապա փաստաթուղթը ստորագրած երկրները խորհրդակցություններ են անցկացնում և անհրաժեշտ օժանդակություն են ցուցաբերում միմյանց՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։ |azatutyun.am|
Գիտենք, որ առերեսվում ենք Ամուլսարի հետ կապված իրադրությանը: Եվ մենք շարունակում ենք այդ թեմայով աշխատել։ Ամենաառաջնային թեմաներից մեկը ես համարում եմ ազդակիր համայնքների շահերը լիարժեք պաշտպանելը: Կան մարդիկ, որպնդում են, որ Ամուլսարը պետք է անպայման աշխատի, կան մարդիկ, որ ասում են, որ Ամուլսարը չպետք է աշխատի: Բայց պետք է կարողանանք հավասարակշռված որոշման գալ: Երբ կառավարությունը որևէ կոնկրետ առաջարկ կվերջնականացնի, ես անձամբ կգամ, կնստենք, եթե պետք լինի, երկար կխոսենք, եթե պետք լինի, կարճ կխոսենք, այդ հարցը մենք միասին պետք է լուծենք՝ հասկանալով յուրաքանչյուր դետալը։ [Նիկոլ Փաշինյանը՝ Վայոց ձորում քարողարշավի ժամանակ] |armenpress.am|
Վազգեն Մանուկյան․ «Շատ վտանգավոր եմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը»
23:07 - 16 հունիսի, 2021Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է մայրաքաղաքի և մոտակա մարզերի բժշկական կենտրոնների աշխատակիցների հետ
22:35 - 16 հունիսի, 2021ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 10
22:30 - 16 հունիսի, 2021«Հայաստանն ընտրում է» նախընտրական երրորդ մեծ բանավեճը. ուղիղ
22:15 - 16 հունիսի, 2021Մեր առաքելությունն այն է, որ ներկա-նախկին կռվից դուրս մարդիկ ողջամտության ձայն ունենան խորհրդարանում. Սանասարյան |armtimes.com|
21:50 - 16 հունիսի, 2021«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հունիսի 17-ին Ազատության հրապարակում կանցկացնի հանրահավաք
21:35 - 16 հունիսի, 2021Գալիս ենք կիսատ գործը շարունակելու. Քոչարյանը խոստացավ բարելավել գյումրեցիների կյանքը |armenpress.am|
21:07 - 16 հունիսի, 2021ԱՄՆ դեսպանատունը զգոնության կոչ է անում Երևանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին |a1plus.am|
20:19 - 16 հունիսի, 2021Պուտինի և Բայդենի հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային հակամարտությունները |armenpress.am|
20:15 - 16 հունիսի, 2021ԿԸՀ նախագահը հանդիպել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետ
20:01 - 16 հունիսի, 2021Վազգեն Մանուկյան․ «Շատ վտանգավոր եմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը»
23:07 - 16 հունիսի, 2021Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է մայրաքաղաքի և մոտակա մարզերի բժշկական կենտրոնների աշխատակիցների հետ
22:35 - 16 հունիսի, 2021ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 10
22:30 - 16 հունիսի, 2021«Հայաստանն ընտրում է» նախընտրական երրորդ մեծ բանավեճը. ուղիղ
22:15 - 16 հունիսի, 2021Մեր առաքելությունն այն է, որ ներկա-նախկին կռվից դուրս մարդիկ ողջամտության ձայն ունենան խորհրդարանում. Սանասարյան |armtimes.com|
21:50 - 16 հունիսի, 2021«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հունիսի 17-ին Ազատության հրապարակում կանցկացնի հանրահավաք
21:35 - 16 հունիսի, 2021Գալիս ենք կիսատ գործը շարունակելու. Քոչարյանը խոստացավ բարելավել գյումրեցիների կյանքը |armenpress.am|
21:07 - 16 հունիսի, 2021ԱՄՆ դեսպանատունը զգոնության կոչ է անում Երևանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին |a1plus.am|
20:19 - 16 հունիսի, 2021Պուտինի և Բայդենի հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային հակամարտությունները |armenpress.am|
20:15 - 16 հունիսի, 2021ԿԸՀ նախագահը հանդիպել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետ
20:01 - 16 հունիսի, 2021