Հոկտեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:00-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 8 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում, Լոռու մարզի Տաշիր, Ալավերդի քաղաքներում և Մեծավան գյուղում 2-3 բալ ուժգնությամբ: [ԱԻՆ]
Կորոնավիրուսի համավարակի վիճակն Արցախում գնալով վատանում է: Վերջին տասն օրվա ընթացքում օրական տասնյակ նոր դեպքեր են արձանագրվում: Այժմ տարբեր բուժհիմնարկներում բուժում են ստանում ավելի քան 140 հիվանդներ, որոնցից 76-ի վիճակը ծանր է, ներառյալ՝ 10 ծայրահեղ ծանր դեպք: Բուժաշխատողները հսկայական աշխատանք են կատարում, սակայն մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը մոտենում է առավելագույն մակարդակի: Չեմ բացառում, որ վիճակի վատթարացման պարագայում մենք կարող ենք գնալ պատվաստումը որոշ չափով պարտադրող մեխանիզմների կիրառման, ինչպես արել և անում են բազմաթիվ զարգացած երկրներ: [Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյան]
2021 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 15-ը բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն կիրականացվի առցանց ուսուցմամբ: Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսուmնական հաստատությունների աշնանային արձակուրդները 1-12-րդ դասարանցիների համար կերկարաձգվեն ևս մեկ շաբաթով՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ: [ԿԳՄՍՆ]
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել համացանցում տարածված «Միջադեպ Երևանում. դիմակ չկրող ոստիկանը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար» վերտառությամբ հոդվածի և տեսանյութի առնչությամբ: «Պարեկային ծառայության ոստիկանը կանգնեցրել է ուղևոր տեղափոխող տաքսու վարորդին, որը մեքենան վարել է չամրակապված և առանց դիմակի։ Համացանցում տարածված տեսանյութում արձանագրված է, որ վարորդը չի ներկայացնում փաստաթղթերը և հայտարարում է, թե ոստիկանները չեն կրում դիմակ: Նշվածի կապակցությամբ հայտնենք, որ պարեկային ծառայողը գործել է իրավաչափ և առաջնորդվել է ՀՀ կառավարության 1514-Ն որոշմամբ, ինչպես և ՀՀ ԱՆ 17-Ն և 23-Ն հրամանների պահանջներով»։
Հոկտեմբերի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 16։57-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, գրանցվել է երկրաշարժ՝ օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Սպիտակ, Տաշիր, Ալավերդի քաղաքներում, ինչպես նաև Նորաշեն, Սարչապետ, Ձորամուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: [ԱԻՆ]
Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին «Թասնիմ» գործակալությանը տված հարցազրույցում դատապարտել է Ադրբեջանի «անթույլատրելի քայլն՝ ուղղված իրանցի վարորդներից Գորիս-Կապան ճանապարհահատվածն անցնելիս հարկ պահանջելուն՝ հավելելով, որ ճանապարհին հարկի գանձումը հակասում է հրադադարին»: «Իրանական բեռնատարները հարկ են վճարում Հայաստան ժամանելիս և չեն պատրաստվում ևս մեկ հարկ վճարել: Ակնկալում ենք, որ Ադրբեջանը վերջ կտա դրան (գանձմանը), քանի դեռ այլընտրանքային ճանապարհը պատրաստ չէ»,- հավելել է իրանցի դիվանագետը: |tert.am|
Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի ԱԺ 2021թ. հոկտեմբերի 26-ին սկսվող հերթական նիստերում։ [Ազգային ժողով]
Սուդանի Ինքնիշխան խորհրդի անցումային իշխանության նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել, ինչպես նաև ցրել է կառավարությունը: Ընտրություններ են նշանակվել 2023 թվականի հուլիսին: Ալ-Բուրհանը վստահեցրել է, որ զինված ուժերը շարունակում են ժողովրդավարական անցումը մինչև իշխանության փոխանցումը քաղաքացիական կառավարությանը, իսկ վարչապետի ձերբակալությունը հարկադրված է համարում, քանի որ նրա գործողությունները սպառնում էին պետական անվտանգությանը: Ընդդիմությունը խորհրդի նախագահի հայտարարությունը որակել է որպես հեղաշրջում: |tert.am|
Հայաստանում 2021-ն ավարտվելու է բարձր գնաճով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը․ «Եկող տարվա համար դեռևս շուտ ենք համարում որևէ գնահատականների վերանայում անել, կարծում ենք՝ շատ վաղ է՝ հաշվի առնելով, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, անսպասելի չէր: Այսինքն՝ մենք գիտենք, որ այս տարին ավարտվելու է բարձր գնաճային միջավայրում, գիտենք նաև, որ ԿԲ-ն իր գործիքակազմով և քաղաքականությամբ անելու է ամեն բան՝ եկող տարի կառավարելի միջակայք տեղափոխվելու ուղղությամբ»։ |armenpress.am|
ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկ է ներկայացրել ԿԳՄՍՆ-ին՝ դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկարացնելու և բուհերում հեռավար կրթության անցնելու վերաբերյալ: Տեղեկությունը հաստատել է նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։ |armtimes.com|
Սպիտակի ոլորաններում առկա է մերկասառույց․ԱԻՆ
22:40 - 25 հոկտեմբերի, 2021N զորամիավորումում մեկնարկել է եռօրյա ցուցադրական զորավարժություն
22:19 - 25 հոկտեմբերի, 2021Անօրինական միգրանտների խնդրով պայմանավորված՝ Լեհաստանը սահմաններին ավելացնում է զինվորականների թիվը |armenpress.am|
22:03 - 25 հոկտեմբերի, 2021Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ արևելք
21:52 - 25 հոկտեմբերի, 2021ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Սիերա Լեոնեի դեսպանին․ քննարկել են համագործակցության հնարավոր հեռանկարները
20:50 - 25 հոկտեմբերի, 2021Ազգային ժողովում ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով
20:41 - 25 հոկտեմբերի, 2021Քննարկվել են Արաքսի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման և իրանական կողմի հետ գործակցության խնդիրները
20:35 - 25 հոկտեմբերի, 2021Լեհաստանի վարչապետին ԵՄ-ի նկատմամբ դիրքորոշման համար քննադատում են իր երկրում |1lurer.am|
20:29 - 25 հոկտեմբերի, 2021Սուրեն Պապիկյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
20:09 - 25 հոկտեմբերի, 2021Կորոնավիրուսային վիճակն Արցախում վատանում է. Արտակ Բեգլարյանը չի բացառում պատվաստումը պարտադրող մեխանիզմների կիրառումը
20:01 - 25 հոկտեմբերի, 2021Սպիտակի ոլորաններում առկա է մերկասառույց․ԱԻՆ
22:40 - 25 հոկտեմբերի, 2021N զորամիավորումում մեկնարկել է եռօրյա ցուցադրական զորավարժություն
22:19 - 25 հոկտեմբերի, 2021Անօրինական միգրանտների խնդրով պայմանավորված՝ Լեհաստանը սահմաններին ավելացնում է զինվորականների թիվը |armenpress.am|
22:03 - 25 հոկտեմբերի, 2021Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ արևելք
21:52 - 25 հոկտեմբերի, 2021ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Սիերա Լեոնեի դեսպանին․ քննարկել են համագործակցության հնարավոր հեռանկարները
20:50 - 25 հոկտեմբերի, 2021Ազգային ժողովում ստեղծվել է ևս մեկ քննիչ հանձնաժողով
20:41 - 25 հոկտեմբերի, 2021Քննարկվել են Արաքսի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման և իրանական կողմի հետ գործակցության խնդիրները
20:35 - 25 հոկտեմբերի, 2021Լեհաստանի վարչապետին ԵՄ-ի նկատմամբ դիրքորոշման համար քննադատում են իր երկրում |1lurer.am|
20:29 - 25 հոկտեմբերի, 2021Սուրեն Պապիկյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
20:09 - 25 հոկտեմբերի, 2021Կորոնավիրուսային վիճակն Արցախում վատանում է. Արտակ Բեգլարյանը չի բացառում պատվաստումը պարտադրող մեխանիզմների կիրառումը
20:01 - 25 հոկտեմբերի, 2021