Ադրբեջանի Միլլի Մեջլիսն արձագանքել է Եվրախորհրդարանի բանաձևին՝ այն գնահատելով «ոչ օբյեկտիվ և կողմնակալ»։ Մեջլիսը Եվրախորհրդարանին մեղադրում է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու և «Ֆրանսիայի, Հայաստանի և հայկական լոբբիի շահերին ծառայելու մեջ»։ «Եվրախորհրդարանում քննարկումները և ընդունված փաստաթղթերը դարձել են այլ երկրների ներքին գործերին կոպիտ միջամտության գործիք: Այնուամենայնիվ, այս կառույցը պետք է լավ հասկանա, որ իր ոչ օբյեկտիվ դիրքորոշումը և կեղծ տեղեկատվություն ֆորմալացնող բանաձևերն այլևս հետաքրքրություն չեն ներկայացնում»: Ադրբեջանի օրենսդիրները Եվրախորհրդարանին կոչ են անում «կենտրոնանալ եվրոպական մայրցամաքում աճող սեփական խնդիրների լուծման վրա», - նշված է հայտարարությունում։ |factor.am| |factor.am|
Այսօր` շմոլ գազի թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ, որոնցից 3-ը` անչափահաս: Ըստ տուժածների` նրանք թունավորվել են շմոլ գազից (բենզինային գեներատորի թերայրման հետեւանքով): Չափահաս 4 տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեխաներինը` բավարար: Շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, նրանց կյանքին այլեւս վտանգ չի սպառնում: [Սպիտակի բժշկական կենտրոն]
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանի, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանի երդման արարողությունը: Վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»։ [ՀՀ կառավարություն]
Կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչև 2025թ. փետրվարի 1-ը հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվի մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։ Մետաղադրամ ընդունող սարքերը հունվարի 1-ից կապարակնքված կլինեն: Մինչև 2025թ. փետրվարի 1-ը տրոլեյբուսներից օգտվելու ժամանակ ուղետոմսի 50 դրամ արժեքը և մետրոյից օգտվելու ժամանակ ուղետոմսի 100 դրամ արժեքը կշարունակեն գործել։ [Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյան]
Առաջարկվում է օրական աշխատաժամանակը դարձնել 8-ից 7 ժամ: Նախագիծը հանրային քննարկման է դրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: «Օրական 8-ժամյա աշխատանքի մոդելի ներդրումից հետո տեղի ունեցած տեխնոլոգիական փոփոխությունները նպաստել են բազմաթիվ գործընթացների ավտոմատացման։ Այս գործընթացները հաշվի առնելով՝ տարբեր երկրներում արդեն իսկ ներդրվել է աշխատաժամանակի ճկուն ռեժիմ՝ կրճատելով աշխատաժամանակը: Աշխատանքային ժամերի կրճատումը կարող է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը՝ աշխատողների ավելի արդյունավետ աշխատանքի միջոցով»,- ասվում է հիմնավորման մեջ: |civilnet.am|
Հանդիպել են Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները։ Այս մասին հայտնում է IRNA–ն: Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները՝ կենտրոնանալով Գազայում տիրող իրավիճակի, Պաղեստինում և Լիբանանում ժողովրդի դեմ ուղղված Իսրայելի հանցագործությունների վրա: |armenpress.am|
Այս տարվա հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը սահմանելու որոշումն անվավեր է ճանաչվել։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Որոշումը կայացրել է ՀՀ վարչական դատարանը։ «Դատարանի որոշումն ուժի մեջ չի մտել և սահմանված մեկամսյա ժամկետում քաղաքապետարանի կողմից բողոքարկվելու է։ Նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում»։
Սիրիահայ համայնքը վերադառնում է իր բնականոն կյանքին․ դպրոցները վերսկսել են իրենց աշխատանքը, շուտով կվերսկսվի նաև համայնքային կյանքը, բոլոր ճաշարանները, սրճարանները բաց են. Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Մարիա Գաբրիելյան Գաբրիելյանը հայտնել է, որ Սիրիայում ամեն ժամ նորանոր զարգացումներ են տեղի են ունենում, որոնք հիմնականում կապված են միջազգային իրավիճակի հետ։ «Այդ զարգացումները վերաբերում են միջազգային հարաբերություններին՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) բանագնաց, ֆրանսիական, անգլիական, գերմանական և այլ երկրների պատվիրակությունների, դեսպանատների վերաբացում և այլն»։ |armenpress.am|
Դավիթ Առուշանյանի մանդատը տրամադրվեց ՔՊ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ջուլիետա Ազարյանին: [ՀՀ ԿԸՀ]
Այն համայնքները, որոնք չեն ուզենա կիրառել, դրան համապատասխան հետևանք կհետևի, այսինքն՝ սուբվենցիոն ծրագրերի և այլ ծրագրերի սահմանափակումներ կլինեն: Այդ պարագայում համայնքները և ղեկավարները թող բնակիչների հետ պարզաբանեն այդ հարցը, թե որն է ավելի մեծ առաջնահերթություն: Իհարկե, հույս ունեմ, համոզված եմ, որ համայնքների և ղեկավարների առնվազն մեծամասնությունը այդ ճանապարհով կգնա: [ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան]
Մեջլիսն Ադրբեջանում բռնաճնշումների մասին Եվրախորհրդարանի բանաձն անվանել է «ոչ օբյեկտիվ ու կողմնակալ» |factor.am|
22:51 - 20 դեկտեմբերի, 2024Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից |armenpress.am|
22:24 - 20 դեկտեմբերի, 2024Տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն
22:17 - 20 դեկտեմբերի, 2024Դեսպան Սարգսյանը և Աֆրիկյան միության կենտրոնակայանում ԱՄ հանձնաժողովի նախագահը քննարկել են համագործակցության հեռանկարները
22:13 - 20 դեկտեմբերի, 2024ՀՀ եւ ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով |armenpress.am|
21:47 - 20 դեկտեմբերի, 2024Շմոլ գազի թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 7 հոգի, որոնցից 3-ը`անչափահաս
21:28 - 20 դեկտեմբերի, 2024Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման
20:55 - 20 դեկտեմբերի, 2024ՊՆ և ԲՏԱ նախարարների գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
20:01 - 20 դեկտեմբերի, 2024Կալասը տեղեկացրել է, որ ռուսական հարվածների հետևանքով վնասվել է Կիևում Պորտուգալիայի դեսպանությունը |1lurer.am|
19:52 - 20 դեկտեմբերի, 2024Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար
19:48 - 20 դեկտեմբերի, 2024Մեջլիսն Ադրբեջանում բռնաճնշումների մասին Եվրախորհրդարանի բանաձն անվանել է «ոչ օբյեկտիվ ու կողմնակալ» |factor.am|
22:51 - 20 դեկտեմբերի, 2024Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից |armenpress.am|
22:24 - 20 դեկտեմբերի, 2024Տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն
22:17 - 20 դեկտեմբերի, 2024Դեսպան Սարգսյանը և Աֆրիկյան միության կենտրոնակայանում ԱՄ հանձնաժողովի նախագահը քննարկել են համագործակցության հեռանկարները
22:13 - 20 դեկտեմբերի, 2024ՀՀ եւ ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով |armenpress.am|
21:47 - 20 դեկտեմբերի, 2024Շմոլ գազի թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 7 հոգի, որոնցից 3-ը`անչափահաս
21:28 - 20 դեկտեմբերի, 2024Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման
20:55 - 20 դեկտեմբերի, 2024ՊՆ և ԲՏԱ նախարարների գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
20:01 - 20 դեկտեմբերի, 2024Կալասը տեղեկացրել է, որ ռուսական հարվածների հետևանքով վնասվել է Կիևում Պորտուգալիայի դեսպանությունը |1lurer.am|
19:52 - 20 դեկտեմբերի, 2024Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար
19:48 - 20 դեկտեմբերի, 2024