2448 «այո» . պղնձամոլիբդենաին կոմբինատի աշխատակիցների կեսից ավելին կողմ է քվեարկել աշխատանքային պայմանների բարելավմանը: Կոմբինատում, ըստ ընկերության պաշտոնական տվյալների, աշխատում է ավելի քան 4 հազար 600 մարդ։ |azatutyun.am|
44-օրյա պատերազմի ժամանակ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Կարեն Առստամյանը մեղադրյալի կարգավիճակ է ունեցել Հադրութում 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով, սակայն հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է այն հիմնավորմամբ, որ անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։ Կարեն Առստամյանի անունն այս դատավարության ընթացքում բազմիցս է հնչել։ Ըստ գործի նյութերի՝ Մարտունի 3 զորամասի 3-րդ գումարտակի 7-րդ վաշտի 73 զինծառայողները համապատասխան երթուղով պետք է մեկնեին Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցնեին Առստամյանի հրամանատարության ներքո։ Ըստ մեղադրանքի, սակայն, զորամասի այդ ժամանակվա հրամանատարն ու օպերատիվ բաժնի պետը պատշաճ չեն կազմակերպել զորքի տեղաշարժը, զորքին նշյալ տեղանքում դիմավորող չի եղել, եւ նրանք առաջ են անցել մինչեւ Հադրութի Այգեստան գյուղ, որը, ինչպես հետագայում պարզվել է, արդեն գտնվել է հակառակորդի վերահսկողության ներքո։ Զորքն այդտեղ ընկել է շրջափակման մեջ, վաշտի ողջ անձնակազմը զոհվել է։
Երեւանում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումների ֆոնին քաղաքացիները շարունակում են բարձրաձայնել նաեւ միասնական տոմսային համակարգի տարբեր խնդիրների մասին։ Այսօր առավոտյան, օրինակ, քաղաքացին իրեն սպասարկող բանկի օնլայն դրամապանակում տեսել է ծանուցում այն մասին, որ Tellcel-ը փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը որպես տրանսպորտի վճար գանձել է 150 դրամ։ Սա այն պարագայում, երբ նա վերջին անգամ հանրային տրանսպորտից օգտվել է հունվարի վերջին, երբ մեկ ուղեւորության արժեքը եղել է 100 դրամ։ «Երբ փետրվարի 1-ին անցում է կատարվել 100 դրամից 150-ի, մեր համակարգի ֆունկցիոնալը սխալ է դրված եղել, ու հին պարտքերը գանձվել են 150 դրամով։ Մենք բողոքներ ենք ստացել եւ միանգամից այդ սխալն ուղղել ենք։ Մենք ընդունում ենք, որ դա մեր բացթողումն է եղել»,- ասում է Telcell-ի փոխտնօրենը։
Ի նշան տրանսպորտի նոր սակագների բոյկոտի՝ Երևանում ակցիաները շարունակվում են։ «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին անդամ Գրիգոր Երիցյանը հայտնել է, որ մետրոյում իրականացրած ակցիայի շրջանակում 1-ամսյա անսահմանափակ քարտի միջոցով շուրջ 600 քաղաքացի անվճար օգտվել է մետրոյից։ Նա նշել է, որ իր քարտի միջոցով քաղաքացիներն անվճար երթևեկել են «մինչև քարտը ապօրինի բլոկավորել են»։ Այս պահին ակցիա է իրականցնում նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա բարձրանում է ավտոբուսներ, հորդորում քաղաքացիներին վճարել 100 դրամ»։
Իլոն Մասկի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պետք է «փակվի»: Ինչպես գրում է CNN-ը, այս մասին Մասկն ասել է X Spaces-ի հետ զրույցում: Կիրակի երեկոյան` նախքան Մասկի հայտարարությունը, երբ Թրամփին հարցրել էին ԱՄՆ ՄԶԳ-ի ապագայի վերաբերյալ, նա լրագրողներին ասել էր. «Այն ղեկավարվում է մի խումբ արմատական խելագարների կողմից, և մենք նրանց դուրս ենք հանում, իսկ հետո որոշում կկայացնենք դրա ապագայի վերաբերյալ»: Fox5 պարբերականի հաղորդմամբ՝ ԱՄՆ ՄԶԳ-ի աշխատակիցները հայտարարել են, որ գիշերվա ընթացքում շուրջ 600 աշխատակից զրկվել է գործակալության համակարգչային համակարգերի հասանելիությունից։ Կառույցի ավելի քան 50 բարձրաստիճան աշխատակից ուղարկվել է վարչական արձակուրդի։
Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել ԿԲ կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։ Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն։ Աջակցության չափը կկազմվի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։ [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]
Մոսկվայի «Алые Паруса» բնակելի համալիրում այսօր առավոտյան պայթյուն է որոտացել, նախնական տեղեկություններով կան զոհեր և վիրավորներ։ Արմեն Սարկիսյանը, որը հայտնի է նաև որպես «Գորլովսկի», մահացել է, հայտնում է ռուսաստանյան պետական ՏԱՍՍ-գործակալությունը՝ վկայակոչելով բժշկական ծառայություններում իր աղբյուրները։ Լրատվամիջոցը նշում է, որ Սարկիսյանի մահվան լուրը հաստատել են նաև նաև նրա մերձավորները, այդ թվում՝ Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։ Բազմաթիվ լրատվամիջոցներ և Telegram ալիքներ, վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ, հայտում են, որ պայթյունը, ենթադրաբար, մահափորձ է եղել։ Սարկիսյանը հետախուզման մեջ է ուկրաինական իշխանությունների կողմից։ Սարկիսյանը Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է, նա գլխավորում է նաև ARBAT գումարտակը, որը մասնակցել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին։ |azatutyun.am|
Երևանի մետրոպոլիտենում խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության չորս և Լիտվայի Հանրապետության մեկ քաղաքացի։ 1lurer.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնել են ՆԳՆ-ից։
Ինչու է բանկային քարտերից հավելյալ գումար գանձվում, երբ վալիդատորը մերժում է ցույց տալիս. պարզաբանել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նա նշել է, որ քաղաքացիների դիմումների ուսումնասիրությամբ արձանագրել են, որ հաճախ նրանք օգտվում են, ինչ-ինչ պատճառներով, այդ թվում՝ միջոցների անբավարար լինելու պատճառով, պարտք է ձևավորվում, և հետագայում այդ պարտքի գանձումը իրենց կողմից դիտարկվում է, որ մերժում տեղի ունեցավ, բայց գումարը գանձվեց: «Խոսքն այն մասին է, որ քաղաքացին բանկային քարտով վճարում է իրականացրել հանրային տրանսպորտում: Ամենայն հավանականությամբ իր հաշվի վրա գումար չի եղել, և մի քանի օր հետո համակարգը փորձում է այդ գումարը քաշել բանկային քարտից, ուղղակի օրերի տարբերությունն է, մարդն ասում է՝ էսօր չեմ օգտվել... Կարող է՝ երեք օր առաջ եք օգտվել, հաշվին գումար չի եղել, և երեք օր հետո է փորձում քաշել»,- հավելյալ պարզաբանել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնում քաղաքացիներին Երևանի քաղաքապետարանի վարած քաղաքականությանը աջակցելու համար: Այս մասին Երևանի քաղաքապետն ասաց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: «Տարբեր քաղաքական ուժեր իրենց նպատակներն ունեն, և իմ գնահատմամբ հիմնական նպատակը ոչ թե արդեն գնի խնդիրն է, այլ ընդհանուր փորձ էր կատարվում համակարգը տանել կոլապսի, որը բացարձակապես ձախողվեց, որովհետև վերադարձ միասնական տոմսային համակարգից 100 դրամների ուղղակի անհնար էր»,- ասաց Ավինյանը՝ անդրադառնալով նաև ակցիաներին և նշելով. «Քաղաքական շոուները պետք է ունենան իրենց վերջնակետը հասարակական տրանսպորտում: Էդտեղ էլ մենք գործուն ջանքեր պետք է գործադրենք...»:
Լենա Նանուշյանը գործընկերների և փորձագետների հետ քննարկել է սննդամթերքում աղի նվազեցման մոդելի մշակման հնարավորությունը
22:36 - 03 փետրվարի, 2025Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուկ Բարսեղյանը
22:00 - 03 փետրվարի, 2025Նախագահի հրամանագրերով Տաջիկստանում և Ֆիլիպիններում դեսպաններ են նշանակվել
21:27 - 03 փետրվարի, 2025Մեքսիկան զինվորականների կներգրավի ԱՄՆ-ի հետ սահմանի պահպանության ուժեղացմանը |armenpress.am|
21:21 - 03 փետրվարի, 2025Քննարկվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտներում օրենսդրության պահանջների ներդաշնակեցման հարցը ԵԱՏՄ շրջանակում
21:02 - 03 փետրվարի, 2025Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի սկզբի համեմատ բարձր է մնում 21 սմ-ով
20:25 - 03 փետրվարի, 2025Բրյուսելը դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ գործողությունները |1lurer.am|
20:16 - 03 փետրվարի, 2025Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կեսից ավելին «այո» է ասել աշխատանքային պայմանների բարելավմանը |azatutyun.am|
20:04 - 03 փետրվարի, 2025Կարեն Առստամյանի նկատմամբ Հադրութում 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով քրեական հետապնդում է հարուցվել, ապա դադարեցվել
19:39 - 03 փետրվարի, 2025Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
19:20 - 03 փետրվարի, 2025Լենա Նանուշյանը գործընկերների և փորձագետների հետ քննարկել է սննդամթերքում աղի նվազեցման մոդելի մշակման հնարավորությունը
22:36 - 03 փետրվարի, 2025Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուկ Բարսեղյանը
22:00 - 03 փետրվարի, 2025Նախագահի հրամանագրերով Տաջիկստանում և Ֆիլիպիններում դեսպաններ են նշանակվել
21:27 - 03 փետրվարի, 2025Մեքսիկան զինվորականների կներգրավի ԱՄՆ-ի հետ սահմանի պահպանության ուժեղացմանը |armenpress.am|
21:21 - 03 փետրվարի, 2025Քննարկվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտներում օրենսդրության պահանջների ներդաշնակեցման հարցը ԵԱՏՄ շրջանակում
21:02 - 03 փետրվարի, 2025Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի սկզբի համեմատ բարձր է մնում 21 սմ-ով
20:25 - 03 փետրվարի, 2025Բրյուսելը դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ գործողությունները |1lurer.am|
20:16 - 03 փետրվարի, 2025Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կեսից ավելին «այո» է ասել աշխատանքային պայմանների բարելավմանը |azatutyun.am|
20:04 - 03 փետրվարի, 2025Կարեն Առստամյանի նկատմամբ Հադրութում 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով քրեական հետապնդում է հարուցվել, ապա դադարեցվել
19:39 - 03 փետրվարի, 2025Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչները այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
19:20 - 03 փետրվարի, 2025