Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մտնում են հասունության փուլ. բոլոր խնդիրներով և տեսակետների հնարավոր տարբերությամբ հանդերձ` երկու կողմերն էլ ըմբռնում են այդ հարաբերությունների կարևորությունը: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։ Իհարկե, Ռուսաստանը չի կարող մտահոգություն չհայտնել արտաքին ուժերի կողմից լրացուցիչ լարվածություն առաջացնելու փորձերի վերաբերյալ։ Դիվանագետի կարծիքով` ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը չեն կարող հավակնել, որ երկկողմ հարաբերությունները լինեն ինչ-որ ստերիլ մթնոլորտում, որի վրա արտաքին միջավայրը ոչ մի ազդեցություն չի ունենա: Բայց կա ընկալում՝ չեզոքացնելու այն նպատակադրված լարվածությունը, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ որ ուժեր փորձում են ներմուծել դրսից: |arm.sputniknews.ru|
5 օր շարունակվող գործադուլից հետո այսօր երեկոյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և աշխատակիցների հանդիպումն ավարտվել է առանց որևէ համաձայնության, «Ազատությանը» հայտնել է հանդիպմանը մասնացած, գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը: Գործադուլը շարունակվում է: |azatutyun.am|
Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի Այգեստան գյուղում 7-րդ վաշտի ողջ անձնակազմի զոհվելու դեպքի վերաբերյալ դատական քննությունը։ Դատարանը շարունակում է հարցաքննել տուժողներին՝ զոհերի հարազատներին։ Զոհված պայմանագրային զինծառայող Արթուր Զարգարյանի հայրը՝ Համբարձում Զարգարյանը, դատարանին հայտնեց, որ մի քանի անգամ հանդիպել են զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանի հետ, որը սկզբում ասել է, որ հրաման է ստացել զորքն ուղարկել Քոշբեկ (Հադրութի շրջանի Այգեստան գյուղն է), ու պնդել, որ Կարեն Առստամյանին հայտնել է զորքի գնալու մասին, սակայն ավելի ուշ ինքն իր ասածը ժխտել է․ «Գնացինք նախագահի մոտ հանդիպման, համ Գոռն էր [ներկա], համ Կարենը, Գոռը ժխտեց, որ Կարենին տեղեկացրել ա, ասինք՝ բա խի՞ ես խաբել, ասեց՝ որ չասեի, կարող ա զորամասում ինձ ծեծեիք։ Առստամյանը հելավ խոսեց, ասում ա՝ ես էդ ձեւի հրաման չեմ ստացել, ինձ ոչ մեկը չի տեղեկացրել, որ վաշտ ա գալիս։ Տենց էլ ոչ մեկը վիզ չառավ, թե ով ա մեր երեխեքին տարել, կոտորել»,- պատմեց տուժողը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքները հինգ օր է՝ դադարեցված են. «Հիմնական արտադրական հատվածները կանգնած են, արտադրություն չկա», - այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Կոմբինատի լրատվության բաժնի ղեկավար Արայիկ Մարգարյանը։ Հարցին, թե դա ինչպիսի՞ հետևանքների կհանգեցնի, Մարգարյանն արձագանքել է. «Բնականաբար, դա տնտեսական, անվտանգային, նաև բնապահպանական հետևանքներ կարող է առաջացնել, որը մեզ ամենաշատն է մտահոգում»։ Իսկ արդյոք կոմբինատը քայլեր ձեռնարկում է, որ երկխոսություն տեղի ունենա գործադուլի դուրս եկած աշխատակիցների հետ, և իրավիճակը հանգուցալուծվի. Մարգարյանն ասել է, թե այդ հարցին պետք է պատասխանի արհմիությունը․ «Գործընթաց տեղի է ունենում, կանգնած չէ, փակուղային իրավիճակ չէ, որքան գիտեմ»:
Տրանսպորտի սակագնի փոփոխության դեմ ակցիա են իրականացնում Հայկ Մարությանը և համակիրները։ Քաղաքացիները հիմնականում բողոքում են տրանսպորտի թանկացման դեմ, նրանցից մեկը նշեց․ «Իշխանությանը պետք է զրկել պադավատներից և թող իրենք տրանսպորտով երթևեկեն»։ Բոյկոտող մեկ այլ քաղաքացի ասաց․ «Ես 75 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, ինչքա՞ն տամ տրանսպորտին»։ Կան քաղաքացիներ, որոնք նշում են՝ իրենք ևս դեմ են թանկացմանը, բայց 150 դրամը վճարում են․ «Վճարում եմ, որովհետև հենց ժողովուրդն է քո վրա կռիվ տալիս․․․ Ասում են՝ վճարեք»։ Քաղաքացիների մի մասի կարծիքով էլ 150 դրամ վճարելը նորմալ է․ «Տեսե՞լ եք տրանսպորտների որակը, այո, նորմալ է, եթե ուզում ես լավ ապրել, պետք է վճարես»։ Նշենք, որ ավտոբուսների մեջ երբեմն վեճ է սկսվում տարբեր տեսակետներ ունեցող քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիների և ակցիայի մասնակիցների միջև։ Վեճ տեղի ունեցավ նաև ավտոբուսի վարորդի և բոյկոտող քաղաքացու միջև, վարորդը հորդորել էր չդնել մանրադրամը ավտոբուսի մեջ՝ նշելով, որ այդ 100 դրամի պատճառով կարող է կորցնել իր աշխատանքը։
Փետրվարի 6-ին Երևանում հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյուն։ Մարզերում փետրվարի 5-ի երեկոյան, 6-9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]
ՊՆ-ն առաջարկում է բարձրացնել վարժական հավաքների նկատմամբ վերահսկողությունը։ E-draft-ում հրապարակված նախագծի համաձայն՝ կհստակեցվեն վարժական հավաքներից խուսափելու ձևերը։ Ըստ հիմնավորման՝ ներկայիս օրենսդրությունը հստակ չի սահմանում հավաքից խուսափելու տարբեր ձևերը, և շատ դեպքերում հնարավոր չի լինում ամբողջական որակում տալ հավաքին չներգրավվելու հանգամանքին, որը հանգեցնում է քրեական վարույթների չհարուցմանը և, նմանատիպ առիթներով պայմանավորված, ներառյալ՝ քաղաքացիների և նրանց օրինական ներկայացուցիչների կողմից ձևական պատճառաբանությունների օգտագործմամբ, վարժական հավաքներին որոշակի թվով քաղաքացիների չներգրավման: Նշվում է նաև, որ պրակտիկայում արդեն իսկ առկա են դեպքեր, երբ քաղաքացիները վարժական հավաքներից խուսափել են իրենց մարմնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով։ Վարքագիծը կանխելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել խստացնել նման միջոցներով հավաքներից խուսափելու պատասխանատվությունը՝ սահմաննելով երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկում։
Կենտրոնական բանկը դարձյալ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75 %:
Փորձում ենք չարձագանքել մեր հարևան երկրից հնչող երբեմն ցավալի հռետորաբանությանը միայն մեկ պատճառով՝ պահպանելու այդ [բանակցային] գործընթացը և, ի վերջո, հասնելու խաղաղության այս տարածաշրջանում, որը երկար տարիներ տուժել է հակամարտություններից։ Սա կլինի նաև այս տարվա մեր կարգախոսը։ Ջանքեր չենք խնայի այդ առումով, աշխատում ենք բոլոր գործընկերների հետ՝ աջակցելու այդ գործընթացին և, իհարկե, պետք է հավատանք, որ կհասնենք արդյունքի։ [ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում]
Թաքցնելու բան չկա, մենք եկել ենք այս ամեն ինչին 44-օրյա պատերազմում պարտության բերումով։ Հիմա ես այսօրվա իրավիճակը գնահատելով՝ կարող եմ ասել հետևյալը, որ մենք, իմ գնահատմամբ այսօր այդ պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն: Ես չէի ուզի նաև, որ մենք այս վերլուծությունների արդյունքում գանք եզրակացության, որ մեր ընկած նահատակների զոհողությունը ոչնչի մասին է եղել։ Ես համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ և այս թեմայի մասին էլ եմ շատ երկար մտածել։ Եվ ձևավորվել է ինձ մոտ համոզմունք, որ այդ զոհողությունները Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար են եղել: Եվ մենք հիմա պարզապես պետք է կենտրոնանանք այդ զոհության հնարավորությունը օգտագործելու վրա։ Ընդ որում հեշտ չի լինելու: [Նիկոլ Փաշինյանը՝ ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպմանը] |civilnet.am|
Ուկրաինայի վերաբերյալ «շատ կառուցողական բանակցություններ» են ընթանում. Թրամփ |1lurer.am|
00:00 - 05 փետրվարի, 2025Վարչապետը հանդիպել է ԱՄՆ սենատոր Ուիքերի և կոնգրեսականների հետ, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին
23:00 - 04 փետրվարի, 2025Դատարանը պարտավորեցրել է ՆԳՆ-ին տրամադրել ցուցարարների դեմ կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկությունը |hetq.am|
22:16 - 04 փետրվարի, 2025Քննարկվել են Հայաստանի ու Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր
22:06 - 04 փետրվարի, 2025Արման Պետրոսյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
22:03 - 04 փետրվարի, 2025ՀՀ-ՌԴ հարաբերությունները մտնում են հասունության փուլ, կողմերն ըմբռնում են դրա կարևորությունը․ Կոպիրկին |arm.sputniknews.ru|
21:40 - 04 փետրվարի, 2025Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը
20:54 - 04 փետրվարի, 2025Ղազախստանը նախնական զեկույց է հրապարակել Ակտաուում տեղի ունեցած օդային աղետի մասին |armenpress.am|
20:35 - 04 փետրվարի, 2025Էրդողանն Անկարայում ընդունել է Սիրիայի անցումային շրջանի ժամանակավոր նախագահին
20:11 - 04 փետրվարի, 2025ԶՊՄԿ-ի ղեկավարության և աշխատակիցների հանդիպումն ավարտվել է առանց որևէ համաձայնության |azatutyun.am|
19:57 - 04 փետրվարի, 2025Ուկրաինայի վերաբերյալ «շատ կառուցողական բանակցություններ» են ընթանում. Թրամփ |1lurer.am|
00:00 - 05 փետրվարի, 2025Վարչապետը հանդիպել է ԱՄՆ սենատոր Ուիքերի և կոնգրեսականների հետ, անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին
23:00 - 04 փետրվարի, 2025Դատարանը պարտավորեցրել է ՆԳՆ-ին տրամադրել ցուցարարների դեմ կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկությունը |hetq.am|
22:16 - 04 փետրվարի, 2025Քննարկվել են Հայաստանի ու Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր
22:06 - 04 փետրվարի, 2025Արման Պետրոսյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
22:03 - 04 փետրվարի, 2025ՀՀ-ՌԴ հարաբերությունները մտնում են հասունության փուլ, կողմերն ըմբռնում են դրա կարևորությունը․ Կոպիրկին |arm.sputniknews.ru|
21:40 - 04 փետրվարի, 2025Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը
20:54 - 04 փետրվարի, 2025Ղազախստանը նախնական զեկույց է հրապարակել Ակտաուում տեղի ունեցած օդային աղետի մասին |armenpress.am|
20:35 - 04 փետրվարի, 2025Էրդողանն Անկարայում ընդունել է Սիրիայի անցումային շրջանի ժամանակավոր նախագահին
20:11 - 04 փետրվարի, 2025ԶՊՄԿ-ի ղեկավարության և աշխատակիցների հանդիպումն ավարտվել է առանց որևէ համաձայնության |azatutyun.am|
19:57 - 04 փետրվարի, 2025