24news.am: Պետական վերահսկողական ծառայության ձերբակալված պաշտոնյաներից մեկը՝ Գևորգ Խաչատրյանը, ազատ է արձակվել։ Տեղեկությունը հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը։
«Դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ՝ Գևորգ Խաչատրյանի նկատմամբ կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ»,- ասաց ԱԱԾ լրատվական ծառայության ղեկավարը:
Հարցին, թե ինչ հիմքով է Խաչատրյանի՝ խափանման միջոց կալանավորումը փոխարինվել չհեռանալու մասին ստորագրությամբ, Գալստյանը նշեց, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել։
Գևորգ Խաչատրյանը Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացի վերահսկողական վարչության գլխավոր մասնագետն է: Նրա գործառույթը ՊՎԾ-ում մրցույթների օրինականության նկատմամբ հսկողություն սահմանելն է։
Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
comment.count (0)