ԱԱՏՄ-ն ջերմաչափիչ նոր սարք է ստացել
15:11 - 03 ապրիլի, 2020

ԱԱՏՄ-ն ջերմաչափիչ նոր սարք է ստացել

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գործընկերության շրջանակում վերջինս նվիրաբերել է ջերմաչափիչ նոր սարք, որը համալրել է տեսչական մարմնի տեխնիկական բազան և թույլ է տալիս ջերմաչափել ՀՀ օդային և ցամաքային սահմանը հատող ցանկացած անձի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱՏՄ-ից:

Նոր ջերմաչափը տեղադրվել է ՀՀ ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետում` բարելավելու ընթացիկ աշխատանքը։ Այն ապահովում է հեռահար ավտոմատ ջերմաչափում, ինչը թույլ է տալիս պարզել` ՀՀ մուտք գործող ուղևորահոսքում ջերմող անձ կա՞, թե՞ ոչ։

Ըստ ընթացակարգի՝ ջերմող անձինք առանձնացվում են մյուս ուղևորներից, և նրանց մոտ ուսումնասիրվում է վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների առկայությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել