ԱԺ-ում նոր քննիչ հանձնաժողով է բացվում՝ ուղևորափոխադրումների խնդրով |shantnews.am|
09:50 - 09 դեկտեմբերի, 2019

ԱԺ-ում նոր քննիչ հանձնաժողով է բացվում՝ ուղևորափոխադրումների խնդրով |shantnews.am|

shantnews.am: Ազգային ժողովում պատգամավորների առնվազն 1/4-ի նախաձեռնությամբ բացվում է նոր քննիչ հանձնաժողով՝ Հայաստանում ցամաքային կանոնավոր ուղևորափոխադրումների խնդիրները ուսումնասիրելու նպատակով։ Նախաձեռնությունը ԲՀԿ խմբակցությանն է։

Խմբակցությունից պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը ներկայացրեց, որ տարբեր ուղղություններով ուղևորափոխադրումների խնդիրներ կան՝ Երևան-Ալավերդի, Երևան-Ստեփանավան և այլն։ Ու թեև այս հարցը բազմիցս քննարկման առարկա է դարձել Ազգային ժողովում, սակայն, ըստ Ծառուկյանի, այդպես էլ լուծում չի ստացել։

Ծառուկյանն ասաց, որ իրենց խնդիրը ոչ թե պատժելը, այլ խնդիրները վերհանելն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել