ԱՀԿ գլխավոր տնօրենը՝ կորոնավիրուսից մահացության մակարդակի մասին |news.am|
22:12 - 03 մարտի, 2020

ԱՀԿ գլխավոր տնօրենը՝ կորոնավիրուսից մահացության մակարդակի մասին |news.am|

news.am: Նոր կորոնավիրուսից վարակվածների թվում մահացածները 3,4 տոկոս են կազմում, ինչը զգալիորեն բարձր է սեզոնային գրիպից մահացությունից, որը կազմում է 1 տոկոս։ Այս մասին այսօր հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Գլոբալ մակարդակով COVID-19-ով հիվանդացածների մոտ 3,4 տոկոսը մահացել է։ Համեմատելու համար՝ սեզոնային գրիպի հետեւանքով հիմնականում մահանում է 1 տոկոսից էլ քիչ վարակված»,- ասել է նա։

Նրա խոսքերով՝ COVID-19-ը, ինչպես եւ գրիպը, արդյունավետորեն չի տարածվում։ Գրիպի դեպքում հատուկ վտանգավորություն են ներկայացնում վիրուսակիրները, որոնք դեռեւս չեն հիվանդացել։ Նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն այլ է։ Բացի այդ, COVID-19-ով հիվանդացածների միայն 1 տոկոսը չունի հիվանդության ախտանշաններ, կամ դրանք երկու օրվա ընթացքում են ի հայտ գալիս։ Մարդկանց մոտ նաեւ դեռեւս իմունիտետ չի արտադրվել նոր կորոնավիրուսի հանդեպ, այդ պատճառով այն հաճախ զարգանում է ավելի լուրջ ձեւերով՝ ի տարբերություն գրիպի։

«Այս տարբերությունները նշանակում են, որ մենք չենք կարող COVID-19-ը բուժել նույն կերպ, ինչպես գրիպը։ Սակայն գոյություն ունեն շատ նման բաներ»,- ընդգծել է ԱՀԿ գլխավոր տնօրենը։

ԱՀԿ գնահատականներով՝ աշխարհում COVID-1-ի տարածմանը դիմակայելու համար ամեն ամիս կպահանջվի 89 միլիոն պաշտպանական դիմակ, 76 միլիոն զույգ ձեռնոց եւ 1,6 միլիոն ակնոց։

Գեբրեյեսուսը նշել է, որ COVID-19-ով վարակման նոր դեպքերի թիվը Չինաստանում շարունակում է նվազել։ «Ընդհանուր ամբողջ աշխարհում հաշվվում է 90 893 դեպք եւ 3110 մահ։ Վերջին 24 ժամերին Չինաստանը հայտնել է վարակման 129 նոր դեպքի մասին։ Սա ամենացածր ցուցանիշն է հունվարի 20-ից հետո»,- գլխավոր տնօրենին մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Նախօրեին ԱՀԿ-ն խոստովանել էր, որ չի հանդիպել այսպիսի վիրուսի, այն նման չէ բոլոր մնացածներին, սակայն նշվել էր, որ համաճարակը կարելի է բացառել, եթե բոլոր երկրները համապատասխան միջոցներ ձեռնարկեն։

«Սա մինչ այժմ չտեսնված վիրուս է, այն ունի յուրահատկություններ, որոնց հետ մենք նախկինում գործ չենք ունեցել։ Մենք չգիտենք, թե ուր շարժվել հետագայում։ Մենք չենք հանդիպել երբեւէ շնչառական պաթոգենի հետ, որը կարող է այսպես արագ տարածվել եւ ունենալ այսքան երկար ինկուբացիոն շրջան։ Մենք հուսով ենք, որ զանգվածային հիվանդացության տարածումը, այնուամենայնիվ, դեռեւս կարելի է կանխել»,- ասել է Գեբրեյեսուսը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել