ԱՄՆ-ն և թալիբները պատմական համաձայնության են հասել |civilnet.am|
09:23 - 01 մարտի, 2020

ԱՄՆ-ն և թալիբները պատմական համաձայնության են հասել |civilnet.am|

civilnet.am: ԱՄՆ-ը և Թալիբան արմատական շարժումը համաձայնագիր են կնքել, որը կոչված է խաղաղ գործընթաց սկսել Աֆղանստանում և վերջ դնել Ամերիկայի պատմության մեջ ամենաերկար պատերազմին, որը տասնյակ հազարավոր կյանքեր է խլել և միլիարդավոր դոլարներ արժեցել:

ԱՄՆ-ն հույս ունի համաձայնագրի օգնությամբ վերջ դնել հակամարտության երկու տասնամյակին և տուն վերադարձնել Աֆղանստանում գտնվող 13 000 զինծառայողների:

Համաձայնագրում ասվում է․

- ԱՄՆ-ը 14 ամսվա ընթացքում զորքերը դուրս կբերի, եթե թալիբները հետևեն պայմանավորվածություններին,

- Համաձայնագրի ստորագրումից հետո պետք է բանակցություններ սկսվեն թալիբների և Աֆղանստանի կառավարության միջև,

- Թալիբանը թույլ չի տա իր անդամներից ոչ մեկին, այդ թվում՝ Ալ Կաիդային, օգտագործել Աֆղանստանի տարածքը՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների անվտանգությունը խաթարելու համար,

- ԱՄՆ-ը և Աֆղանստանի կառավարությունը 5 000 գերիների ազատ կարձակեն, Թալիբանը մինչև մարտի 10-ը ազատ կարձակի մինչև 1 000 գերիների։

«ԱՄՆ-ն, նրա դաշնակիցները և կոալիցիան կավարտեն Աֆղանստանից մնացած ուժերի դուրսբերումը համատեղ հռչակագրի հայտարարումից և ԱՄՆ-ի ու Թալիբանի միջև համաձայնագրի կնքումից հետո՝ 14 ամսվա ընթացքում», - ասված Է համաձայնագրի տեքստում:

ԱՄՆ զորքերը Աֆղանստան են մտել գրեթե 19 տարի առաջ՝ 2001-ի սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո։ Սա ամերիկյան պատմության մեջ ամենաերկար ռազմական արշավն է։ Հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 2 400 ամերիկացի զինվորական։ 

Շարունակությունը՝ civilnet.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել