ԱՄՆ-ի կոնգրեսականներն առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ |armenpress.am|
07:54 - 16 մայիսի, 2019

ԱՄՆ-ի կոնգրեսականներն առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ |armenpress.am|

armenpress.am։ Օրենսդիրների երկկուսակցական խումբը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն Է դրել բանաձեւի նախագիծ, որով նախատեսվում Է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ, եթե Անկարան չհրաժարվի Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից: Դա հետեւում Է մամուլի տեղեկագրից, որը հրապարակված Է պալատի արտաքին գործերի կոմիտեի կայքում:

«Թուրքիան հին դաշնակից Է, բայց նրա առջեւ հստակ ընտրություն Է ծառացած: Եթե Անկարան գնի ռուսական հրթիռային համակարգեր, ԱՄՆ-ը պետք Է անհապաղ պատժամիջոցներ սահմանի եւ Թուրքիային հանի F-35 ծրագրից: Մեր երկկուսակցական բանաձեւը պետք Է ընկալվի որպես Կոնգրեսի պարզորոշ հայտարարություն այն մասին, որ Թուրքիան պետք Է ընտրություն կատարի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների միջեւ: Հուսով եմ՝ Էրդողանը ճիշտ որոշում կընդունի:

Դրանից Է կախված մեր դաշինքի ապագան»,-հայտարարել Է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի անդամ հանրապետական Մայքլ Մաքքոլը: Բանաձեւի նախագծի համաձայն, օրենսդիրները կոչ են անում Թուրքիային՝ հրաժարվել ռուսական C-400 համակարգերի գնումից: Այլապես Ներկայացուցիչների պալատն սպառնում Է պատժամիջոցներ կիրառել «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» 2017 թվականի օրենքի շրջանակներում:

Բացի այդ, այն դեպքում, եթե Անկարան, այնուամենայնիվ, ձեռք բերի C-400 ռուսական զենիթահրթիռային համալիրները, կոնգրեսականները կոչ են անում «դադարեցնել Թուրքիայի մասնակցությունը F-35-ի արտադրության եւ F-35-ի մատակարարումների ծրագրին»:

«Թուրքիային հղված ուղերձը հստակ Է՝ առկա Է երկկուսակցական լայն կոնսենսուս առ այն, որ եթե Թուրքիան ձեռք բերի C-400 համակարգեր, նա չպետք Է ստանա F-35: Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերի համար գոյություն ունեն չափազանց շատ լուրջ հետեւանքներ: Թուրքիան պետք Է հրաժարվի ռուսական համակարգերից եւ դրա փոխարեն Միացյալ Նահանգների հետ համագործակցի բազմաթվի բնագավառներում, որտեղ մեր շահերից Է բխում միասին աշխատելը»,-հայտարարել Է բանաձեւի հեղինակներից մեկը՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Քեւին Մաքքարթին:

Բանաձեւի հեղինակների թվում են նաեւ արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Էլիոթ Էնգելը, Ներկայացուցիչների պալատում մեծամասնույթան առաջնորդ Սթենի Հոյերը, հատկացումների կոմիտեի նախագահ Նիթա Լոուին, իրավաբանական կոմիտեի ղեկավար Ջերոլդ Նադլերը, Քեյ Գրեյնջերը եւ Դուգ Քոլինզը: Մինչդեռ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն մայիսի 15-ին վերահաստատել Է, որ Թուրքիան չի պլանավորում հետաձգել C-400-ի գնումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել