ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիրը մտել Է Օմանի ծոց |armenpress.am|
13:37 - 15 մայիսի, 2019

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիրը մտել Է Օմանի ծոց |armenpress.am|

armenpress.am:  Իրանի ափեր ուղարկված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը, որը գլխավորում Է Abraham Lincoln («Աբրահամ Լինկոլն») ատոմային ավիակիրը, մայիսի 15-ին մտել Է Օմանի ծոց: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են իրազեկ աղբյուրներ:

Ներկայում ամերիկյան նավախումբը գտնվում Է Իրանից հարավ-արեւելք ընկած շրջանում՝ Օմանի Սուլթանության մերձակայքում: Արդեն մայիսի 16-ին կամ 17-ին այն կարող Է մտնել Պարսից ծոց: Ավիակիր հարվածային խմբի կազմի մեջ, բացի ատոմային ավիակրից, մտնում են տախտակամածային օդուժի ավիաստորաբաժանումը, Leyte Gulf հրթիռային հածանավը, Bainbridge, Mason եւ Nitze Էսկադրային ականակիրները:

Բացի այդ, նրա կազմում կարող են լինել մեկ-երկու հարվածային ատոմային սուզանավեր՝ հանդերձված Tomahawk թեւավոր հրթիռներով: Պարսից ծոց հարվածային ավիախումբ ուղարկելու ԱՄՆ-ի որոշումը կապված Է Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ աճող լարվածության հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել