ԱՄՆ Գերագույն դատարանը լսումներ է անցկացնելու Թրամփի ֆինանսական տվյալները գաղտնի պահելու վերաբերյալ |news.am|
01:12 - 15 դեկտեմբերի, 2019

ԱՄՆ Գերագույն դատարանը լսումներ է անցկացնելու Թրամփի ֆինանսական տվյալները գաղտնի պահելու վերաբերյալ |news.am|

news.am: ԱՄՆ Գերագույն դատարանը ուրբաթ հայտարարել է, որ լսումներ է անցկացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ՝ իր հարկային, բանկային եւ ֆինանսական տվյալները գաղտնի պահելու վերաբերյալ:

Ենթադրվում է, որ դատարանը որոշում կընդունի հունիսին՝ երկրորդ ժամկետով վերընտրվելու Թրամփի փորձի ֆոնին:

Պարբերականը նշում է, որ այս հարցը լուրջ տարաձայնություններ է առաջացրել նախագահի ու Կոնգրեսի միջեւ եւ հնարավոր է՝ ազդի 2020 թվականի նախագահական ընտրությունների վրա:

Թրամփի միջնորդությունը, մասնավորապես, վերաբերում է Ներկայացուցիչների պալատի երեք կոմիտեներից եւ Մանհեթեն շրջանի դատավոր Սայրուս Վանսից իր ֆինանսական ու բանկային տվյալները գաղտնի պահելուն:

Դատարանը նաեւ որոշելու է, թե արդյոք Մանհեթենի դատարանն իրավունք ունի՞ քրեական գործի շրջանակում ստանալու Դոնալդ Թրամփի 8 տարվա հարկային հայտարարագրերը:

Լսումները սկսվելու են մարտի վերջին: Այս գործով ծանուցումներն ուղարկվելու են իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում ուղարկվող ծանուցումներից առանձին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել