Ադրբեջանից բռնագաղթած 11 ընտանիքների բնակելի տարածքները կհանձնվի նրանց որպես սեփականություն |news.am|
07:31 - 06 փետրվարի,2020

Ադրբեջանից բռնագաղթած 11 ընտանիքների բնակելի տարածքները կհանձնվի նրանց որպես սեփականություն |news.am|

news.am։ ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում որոշում կայացրեց 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած եւ ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Խոսքը 11 բնակելի տարածքի մասին է:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Երեւանի Մոլդովական փողոցում գտնվող ուսանողական հանրակացարաններ, Աբովյան քաղաքի էներգետիկական քոլեջի հանրակացարան, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, Ավանի Աճառյան 20/3 եւ Շիրակի 2ա հասցեների հանրակացարաններում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած եւ ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմումներ են ներկայացրել Կոմիտե, որոնցով խնդրել են իրենց ընտանիքների կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհել իրենց:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել