Ադրբեջանի ներկայացրած վիճակագրության մեջ սխալներ կան․ պատգամավորները եւ դեսպանները քննարկեցին տարածաշրջանի իրավիճակը |armtimes.com|
20:23 - 27 ապրիլի, 2020

Ադրբեջանի ներկայացրած վիճակագրության մեջ սխալներ կան․ պատգամավորները եւ դեսպանները քննարկեցին տարածաշրջանի իրավիճակը |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատգամավորները բազմաթիվ դեսպանների եւ դիվանագետների հետ տեսակապի միջոցով քննարկեցին կորոնավիրուսով պայմանավորված զարգացումները տարածաշրջանում։

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը նշեց, որ արդեն 69-րդ օրն է, որ Իրանում սկսվել են դրամատիկ իրադարձությունները։ Նրա խոսքով՝ առաջին գույժից 2 օր հետո Իրանում ՀՀ դեսպանությունը հատուկ աշխատանքային վիճակ հայտարարեց իր համար, որը որոշակի արձագանքների արժանացավ Իրանի ներսում։ Նրա համոզմամբ՝ ամենակարեւոր փաստը այն է, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ բեռնափոխադրումը չդադարեց, որոնք բխում են 2 կողմերի տնտեսական շահերից, մանավանդ՝ Հայաստանի։

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը մատնանշեց, որ Իրանն իր պատմության մեջ առաջին անգամ դիմեց Միջազգային արժույթի ֆոնդին՝ 5 մլրդ դոլարի փոխառություն ստանալու նպատակով, որպեսզի արդյունավետ պայքարի կորոնավիրուսի դեմ։ Նրա համոզմամբ՝ եթե ԱՄՆ-ի խոստումներն իրականություն դառնային եւ ԱՄՆ-ն թույլ տար Իրանին ստանալ իր ցանկացած գումարը, Իրան-ԱՄՆ հարաբերություններում հնարավոր կլիներ որոշակի դրական դինամիկա։ Ըստ Իսկանդարյանի՝ դա տեսականորեն հնարավոր էր, քանի որ կորոնավիրուսի հետեւանքով առաջացած խնդիրները, մարդկային մահերը ստիպում են առավել գթասիրտ լինել այն երկրներին, որոնք ունեն հնարավորություն՝ պայքարելու այդ վարակի դեմ՝ օգնելով նվազ հնարավորություններ ունեցող երկրներին։

Վրաստանի դեսպան Ռուբեն Սադոյանն էլ հայտարարեց, որ ներկա պահին Վրաստանում կա 496 վարակակիր, մահվան 6 դեպք եւ մոտ 5000 մարդ կարանտինում գնտվող։ «Վերջին շրջանում շատ է խոսվում, թե ինչու՞ է Վրաստանում վարակակիրների քանակն այսքան քիչ։ Վրաստանում այս պահին տիրում է կարգապահություն, եւ իմ ունեցած տվյալներով՝ Հայաստանում այս պահին արվում է մի քանի անգամ ավելի շատ թեստավորում, քան՝ Վրաստանում»,- արձանագրեց  դեսպանը՝ հավելելով, որ Վրաստանը դեռեւս թեստերի նոր խմբաքանակ պետք է ստանա։ Ըստ տվյալների նաեւ՝ Վրաստանը Եվրոպայում մահերի քանակով ամենաքիչ երկիրն է։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը ներկայացրեց Ադրբեջանի վերաբերյալ ունեցած տվյալները։ Նա ասաց, որ այսօրվա դրությամբ նշվում է կորոնավիրուսով վարակված 1645 դեպքի մասին, նշվում է նաեւ, որ մահերի թիվը 21 է, բուժվածների թիվը՝ 1139։ Ըստ Հայրապետյանի՝ ընդհանուր առմամբ, առկա տնտեսական իրավիճակն ակնհայտ է դարձնում, որ Ադրբեջանը թուլացնում է կարանտինային ռեժիմը։ «Հենց այսօր իրենց էկոնոմիկայի նախարարը խոստովանել է, որ օրական 70-90 մլն դոլար են ծախսում՝ ընդհանուր այս տնտեսական իրավիճակը հաղթահարելու համար»,- ասաց պատգամավորը։ Նա նաեւ հայտարարեց, որ որոշակի ոչ հաստատված լուրեր են պտտվում ադրբեջանական բանակում համավարակի տարածման մասին, բայց դրանք սոցցանցերում են եւ դրանց հավաստիության վերաբերյալ տեղեկություններ չկան։ Նա նաեւ անդրադարձավ օրերս Արցախի տարածքում ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հայտնաբերմանը, բայց եւ հավաստիացրեց, որ իրավիճակն այս պահի դրությամբ հանգիստ է։ «Թեեւ կրակոցների որոշակի աճ կա, բայց որեւէ վտանգավոր միտումներ այս պահին չկան։ Ինժեներական աշխատանքներն էլ պլանային բնույթ են կրում, քանի որ ձմռանից հետո ամրապնդման քայլեր են ձեռնարկվում»,- ասաց Հայրապետյանը։

Շարունակությունը՝ armtimes.com կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել