Ալիևը լուծարել է Ադրբեջանի խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրությունների օրը |tert.am|
13:21 - 05 դեկտեմբերի, 2019

Ալիևը լուծարել է Ադրբեջանի խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրությունների օրը |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանի 5-րդ գումարման խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Հրամանագրի համաձայն՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու 2020 թվականի փետրվարի 9-ին:

 

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը՝ խորհրդարանը, օրեր առաջ հատուկ նիստի ընթացքում հայտարարել էր ինքնալուծարման մասին: Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը նիստի ժամանակ ընթերցել էր երկրի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված դիմումը՝ խորհրդարանի ինքնալուծարման և արտահերթ ընտրությունների նշանակման մասին:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել