Առաջարկվում է Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց 40 հազարի չափով տրվի ամենամսյա պատվովճար |tert.am|
16:30 - 03 մարտի, 2020

Առաջարկվում է Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց 40 հազարի չափով տրվի ամենամսյա պատվովճար |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովը քննարկում էր «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը խորհրդարանում ներկայացնում էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը:

«Լրացումը հետևյալն է, որ Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց տրվի ամենամսյա պատվովճար, որի կարգը պետք է սահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ: Այս պահին երկրում ունենք ինը նման ընտանիքներ, որոնք արժանացել են Ծնողական փառքի մեդալի»,-ասաց նա և նշեց, որ մեդալին արժանանալու հիմնական երկու պայմաններն են՝ վեց և ավելի երեխաներ ունենալը և ընտանիքի մասին դրական  ձևավորված կարծիքը:

«Այս ընտանիքների համար կառավարությունն առաջարկում է ամսական 40 հազարի չափով պատվովճար սահմանել»,-ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ իր իմանալով շատ կան բազմազավակ ընտանիքներ, որոնք ունեն վեց և ավելի երեխաներ: «140 ընտանիք ունենք, որոնք բազմազավակ են և 40 հազար դրամով տարեկան ծախսը՝ կազմելու է 67 միլիոն դրամ, որը բավականին թեթև ծախս է»,-ասաց նա:

Շարունակությունը՝ tert.am-ում



comment.count (0)

Մեկնաբանել