Արամ Վարդանյանի տանը ոստիկանության գործողությունների վերաբերյալ հաղորդումները պատշաճ իրավական գնահատականի կարժանանան. Գոռ Աբրահամյան
18:36 - 05 մարտի, 2020

Արամ Վարդանյանի տանը ոստիկանության գործողությունների վերաբերյալ հաղորդումները պատշաճ իրավական գնահատականի կարժանանան. Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը  ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապեր»-ի տան և դրան հարակից տներում իրականացված գործողություններին, դրանց իրավաչափության վերաբերյալ  լրագրողների հարցադրումներին: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Նկատի ունենալով Արամ Վարդանյանի տան և դրան հարակից տներում իրականացված գործողությունների, դրանց իրավաչափության վերաբերյալ գործընկերներիս՝ լրագրողների հարցադրումները, որոնք պայմանավորված են պաշտոնական տեղեկատվության բացակայության ֆոնին հրապարակայնորեն արվող հայտարարությունների և մեկնաբանությունների միակողմանիության էֆեկտով, այս պահին ընդամենը ուզում եմ ասել հետևյալը:

Առկա է ծանր հանցագործության շրջանակներում լայնածավալ և անհետաձգելի օպերատիվ-հետախուզական, քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն, որոնք իրականացվել և դեռևս շարունակում են իրականացվել:

Ելնելով ենթադրյալ հանցագործության բացահայտմանն ուղղված գործողություններին չվնասելու անհրաժեշտությունից, նախաքննության շահերից՝ ձեռնպահ ենք մնում այս պահին հավելյալ տեղեկատվության տրամադրումից: Ավելի ուշ պատշաճ իրազեկում կապահովվի:

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողությունների իրավաչափությանն իրավական գնահատման տալու խնդրին, ապա դրա վերաբերյալ հաղորդումներն ու ահազանգերը պատշաճ իրավական գնահատականների կարժանանան»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել