Արայիկ Հարությունյանի կողմնակիցները հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա․ քաղաքացին հանցագործության մասին հաղորդում է տվել (տեսանյութ)
21:03 - 01 ապրիլի, 2020

Արայիկ Հարությունյանի կողմնակիցները հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա․ քաղաքացին հանցագործության մասին հաղորդում է տվել (տեսանյութ)

Քաղաքացի Հարություն Կարապետյանը հանցագործության մասին հայտարարություն է արել ֆեյսբուքի իր էջում՝ դիմելով Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար գեներալ Լևոն Մնացականյանին։

«Պարոն գեներալ, հենց այս պահին Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում կատարվում է հանցագործություն՝ տես. տեսահոլովակները: ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմնակիցները, գյուղապետ Պետրոս Ավետիսյանի ղեկավարությամբ հարձակվել են Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա: Ծեծ ու ջարդ է հենց այս պահին»,- նշել է նա:

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում տեղի ունեցած միջադեպի առթիվ ԱՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան՝ ասաց ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պետի տեղակալ Հայկ Ղամբարյանը։

Հայկ Ղամբարյանը մեր զրույցում նշեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, ոստիկանությունն ընդունել է քաղաքացու հաղորդումը հանցագործույան մասին, ուսումնասիրում է տեսանյութերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել