Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Երուսաղեմ |armtimes.com|
07:41 - 16 մարտի, 2019

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Երուսաղեմ |armtimes.com|

Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 15-17-ը աշխատանքային այցով մեկնել է Իսրայել՝ Երուսաղեմ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից՝ ՀՀ կառավարության եւ ԱԺ պատվիրակության կազմում են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը եւ ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանը:

Այցի նպատակն է՝ ծանոթանալ Երուսաղեմի Միաբանության, Հայոց ժառանգավորաց վարժարանի եւ Ընծայարանի գործունեության ու հայկական ժառանգության պահպանման հետ կապված խնդիրներին, ինչպես նաեւ նոր պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ փոխգործակցության զարգացման ուղղությամբ։
ՀՀ անկախությունից տարիներ ի վեր սա ՀՀ կրթության եւ գիտության նախարարին ուղղված Երուսաղեմի հայոց պատրիարքարանի առաջին պաշտոնական հրավերն է: 

armtimes.com


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել