Արարատի մարզից կառավարության հաստատմանն է ներկայացվել 112 սուբվենցիոն հայտ
13:25 - 10 փետրվարի,2020

Արարատի մարզից կառավարության հաստատմանն է ներկայացվել 112 սուբվենցիոն հայտ

2020 թվականին Արարատի մարզի թվով 70 համայնքներից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաստատմանն է ներկայացվել շուրջ 112 սուբվենցիոն հայտ՝ 4. 399. 577,0 ՀՀ դրամ արժեքով: Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը:

Անցած տարի մարզի 56 համայնքներից ներկայացվել էր 84 սուբվենցիոն ծրագրի հայտ, որոնցից իրականացվել է 58-ը՝ 1,5 միլիարդ ընդհանուր արժեքով:

Այս տարվա սուբվենցիոն ծրագրերն ընդգրկում են հետևյալ ոլորտները՝ 

-    Ներհամայնքային փողոցների ասֆալտապատում,

-    Փողոցների էներգաարդյունավետ լուսավորության, կառուցապատում/վերակառուցում,

-    Փողոցների գազաֆիկացում,

-    Արևային վերականգնվող համակարգերի տեղադրում,

-    Ոռոգման ցանցի կառուցում,

-    Խմելու ջրագծերի կառուցում,

-    Մանկապարտեզների հիմնանորոգում,

-    Շենքերի տանիքների կապիտալ վերանորոգում,

-    Հասարակական վայրերի  (մշակույթի տուն, արվեստի դպրոց, հանդիսությունների սրահ, մարզադպրոց, մարզահրապարակ, հուշարձանների հարակից տարածք) կառուցում/բարեկարգում:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել