Արարատ Միրզոյանը՝ Արցախի նախագահի հնարավոր թեկնածուի մասին |lragir.am|
11:10 - 31 մայիսի, 2019

Արարատ Միրզոյանը՝ Արցախի նախագահի հնարավոր թեկնածուի մասին |lragir.am|

lragir.am: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին ՀՀ իշխանությունների կողմից հնարավոր աջակցությանը։

«Ես լավ եմ վերաբերվում պարոն Հարությունյանին, մենք բազմիցս ունեցել ենք տարբեր հանդիպումներ և քննարկումներ տարբեր հարցերի շուրջ։ Ես կարող եմ ասել, որ պարոն Հարությունյանը համարում է, որ Հայաստանում ընթացած հեղափոխությունը և ընթացող ժողովրդավարական գործընթացներն այլընտրանք չունեն և միայն աննախադեպ լավ արդյունքների են հանգեցնելու Հայաստանի ու Արցախի համար»,- ասաց Միրզոյանը։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն էլ էր ակնարկել, որ Արցախում պետք է աջակցեն այն ուժերին,ովքեր աջակցում են Հայաստանում տեղի ունեցած գործընթացները, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ շատ նորմալ գործընթացի մասին է խոսքը։

«Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Հայաստանն ու Արցախը պետք է իքս ճանապարհով ընթանան, կան մարդիկ, որ իգրեկ ճանապարհի կողմնակից են։ Հիմա դուք ասում եք, որ այս իգրեկ ճանապարհի դիրքորոշումը կիսողներից մեկն այնպես է անում, որ իրեն աջակցություն լինի։ Ինչ-որ բարդ կոմբինացիաներ եք մտածում։ Մարդը մտածում է, որ այս ժողովրդավարական գործընթացներն անշրջելի ու լավ են ՀՀ ու Արցախի համար։ Ես էլ եմ այդպես կարծում, այստեղ անկեղծ համագործակցության մասին է խոսքը»,- ասաց Միրզոյանը։

Նա հավելեց, որ ինչ վերաբերում է Հայաստանի ու Արցախի իշխանությունների համագործակցությանը, ովքեր էլ լինեն ՀՀ-ում ու Արցախում, այդ իշխանությունները դատապարտված են անեմասերտ համագործակցության՝ հանուն մեր ազգի բարօրության:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել