Արթիկ քաղաքում մի տեղ ալյուրը թանկացել է 200 դրամով, մեկ այլ տեղ 1500 դրամով. ՏՄՊՊՀ-ի կողմից զգուշացնող միջոցառումներ են կիրառվել այնտեղ, որտեղ արհեստական գնաճ է նկատվել. ԱԺ պատգամավոր |pastinfo.am|
13:27 - 23 մարտի, 2020

Արթիկ քաղաքում մի տեղ ալյուրը թանկացել է 200 դրամով, մեկ այլ տեղ 1500 դրամով. ՏՄՊՊՀ-ի կողմից զգուշացնող միջոցառումներ են կիրառվել այնտեղ, որտեղ արհեստական գնաճ է նկատվել. ԱԺ պատգամավոր |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գնաճի վերաբերյալ քաղաքացիների արձանագրած բոլոր լուսանկարներն ու տվյալները հաղորդել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին:

Պատգամավորը նշեց, որ երեկվա դրությամբ՝ հանձնաժողովն ուսումնասիրել է մարզային խանութները: Հիմնական խանութներում թանկացումներ կա'մ չեն եղել, կա'մ էլ եղել են 10 դրամի տարբերությամբ, իսկ արդեն վերավաճառողների մոտ կրկնակի անգամ թանկացում է արձանագրվել. «Ալյուրը ամենաշատն էր թանկացել. Արթիկ քաղաքում մի տեղ այն թանկացել է 200 դրամով, մեկ այլ տեղ՝ 1500 դրամով: Գյումրիում նույնպես, այսինքն քաղաքների ներսում թանկացումներն անհատական են տեղի ունեցել: Եթե մարդը տեղյակ չեղավ, որ մեկ այլ տեղից ավելի մատչելի կարող է գնել ապրանքը, ապա սա անբարեխղճության հետևանք է»,-նկատեց Սոֆյա Հովսեփյանը:

Վերջինս հավելեց թանկացել է նաև դեղորայքը, մասնավորապես «Նատալի ֆարմ»-ում. «Երեկ եմ մտել այնտեղ կարիքավորներից մեկի համար դեղ գնելու: Դեղի տուփի վրա նշված էր 5750 դրամ, բայց երբ համակարգչով անցկացրեց, եղավ 6850 դրամ, այսինքն ուղիղ 1100 դրամ թանկացավ:Անգամ աշխատողը զարմացավ, որովհետև նա էլ տեղյակ չէր, ցանցով էր եկել: Այստեղից հետևություն, որ արհեստական գնաճ են գրանցել: Գործ ունենք անբարեխիղճ բիզնեսմենների հետ, որոնք, օգտվելով երկրում ստեղծված իրավիճակից, առավելագույն պահանջարկ ունեցող դեղորայքը, այդ թվում սեզոնային գրպի, մրսածության դեմ դեղերն անբարեխիղճ ձևով թանկացնում են»,-ասաց պատգամավորը նկատելով, որ նախքան թանկացումն էլ նրանք այդ դեղորայքից շահույթ ունեցել են, իսկ այժմ գերշահույթի են ձգտում: 

Միևնույն ժամանակ պատգամավորը վստահեցրեց, որ ՏՄՊՊՀ-ն զբաղվում է այս բոլոր հարցերով և անընդհատ ուսումնասիրում: Ինչ վերաբերում է պատժիչ միջոցառումներին, ապա Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ այնտեղ, որտեղ գների արհեստական աճ է հայտնաբերվել, հանձնաժողովի կողմից զգուշացնող միջոցներ են ձեռնարկվել: Պատգամավորը նշեց, որ երեկ տեղեկություն է ստացել, որ երկու տեղ կանոնակարգվել է, բայց միևնույն է, դեռ շարունակվում են քաղաքացիների կողմից ահազանգերը:

Ավելին՝ pastinfo.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել