Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում․ Նիկոլ Փաշինյան |shantnews.am|
21:30 - 15 փետրվարի, 2020

Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում․ Նիկոլ Փաշինյան |shantnews.am|

shantnews.am: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ պանելային քննարկմանն Ալիևը կեղծ պատմական տեղեկություններ փորձեց հաղորդել հավաքվածներին՝ ներկայացնելով, թե իբր Արցախը, Երևանը ադրբեջանական տարածքներ են եղել։

Սրան պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա Ալիևին խնդրեց այդքան հեռու չգնալ և բացատրեց, որ երբ Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեացի զորավար Պոմպեոսի հետ, այդ ժամանակ աշխարհում որևէ տեղ Ադրբեջան անունով որևէ պետություն չկար։ Փաշինյանն ասաց, որ եթե հեռուն գնան, ապա ինքը կարող է ավելի հեռվից գալ, բայց դա ճիշտ մոտեցում չի համարում։

Ինչ վերաբերում է Արցախի պետականությանը, Փաշինյանն ասաց, որ համաձայն չէ Ալիևի հնչեցրած հայտարարությունների հետ։ Փաշինյանն ասաց, որ Իոսիֆ Ստալինի անձնական որոշման հետևանքն է եղել, որ Արցախը հանձնվել է Ադրբեջանին։

– Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, այն միայն դրվել է Խորհրդային Ադրբեջանի տարածքի մեջ, – ասաց Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել այնպես, ինչպես դուրս է եկել Ադրբեջանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել