Արցախի գործող և պաշտոնաթող նախագահներն իրենց միջնորդությամբ պատմության մեջ կմնան. Միրզոյան |aysor.am|
14:12 - 30 մայիսի, 2019

Արցախի գործող և պաշտոնաթող նախագահներն իրենց միջնորդությամբ պատմության մեջ կմնան. Միրզոյան |aysor.am|

aysor.am։ Լրագրողներն այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին՝ իրենց խմբակցությունում քննարկվե՞լ է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարցը, որը մայիսի 28-ի տոնակատարությունների ժամանակ Ապարանում նախկին իշխանության ներկայացուցիչների հետ էր։

«Ես նման քննարկման չեմ մասնակցել, իսկ փոխվարչապետը պարտավոր է, կարծում եմ, հարգալից լինել բոլոր քաղաքացիների նկատմամբ։ Հիմա կարելի է մտածել՝ ինչու՞ Տիգրան Ավինյանն Աղվան Հովսեփյանի հետ... Ես տոնակատարությունների կամզակերպման հետ որևէ առնչություն չեմ ունեցել», - ասաց խորհրդարանի խոսնակը՝ միաժամանակ պատասխանելով հարցին, թե ինչու՞ տոնին հրավիրված չէին Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները։

Արարատ Միրզոյանը հավաստիացրեց, որ մայիսքսանության տոնակատարություններին Արցախի ղեկավարության ներկա չգտնվելը կամ ցանկացած այլ գործոն չի կարող սեպ խրել հայկական երկու պետությունների միջև։

«Եթե որևէ մեկը փորձի սեպ խրել, ես դա կորակեմ ազգային դավաճանություն», - ասաց ԱԺ խոսնակը՝ չցանկանալով մեկնաբանել Արցախի գործող և պաշտոնաթող նախագահների՝ դատարանում Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար միջնորդության դրվագը։

«Մարդիկ քաղաքական գործիչներ են և անհրաժեշտ են համարել այդպիսի միջնորդություն կատարել։ Պատմության մեջ նրանք այդ քայլով կմնան։ Ինչո՞ւ փորձել կանխել», - ասաց ԱԺ նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել