Արևելյան մաքսատուն-վարչության պետի ու կնոջ դրամական միջոցները եկամուտների հետ համադրելի չեն |hetq.am|
06:41 - 30 ապրիլի, 2019

Արևելյան մաքսատուն-վարչության պետի ու կնոջ դրամական միջոցները եկամուտների հետ համադրելի չեն |hetq.am|

hetq.am։ Ուսումնասիրելով ՊԵԿ պաշտոնյանների գույքի ու եկամուտների հայտարարագրերը` պարզում ենք, որ նրանց գերակշիռ մեծամասնությունը զգալի կարողությունների տեր է: Պաշտոնյանների կանայք ևս հետ չեն մնում, որոշ դեպքերում էլ իրենց ունեցվածքով անցնում են ամուսիններից: ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության նորանշանակ պետ Գարիկ Դարբինյանն ու նրա կինը՝ Լուսինե Մինասյանն այդ անձանց թվում են:

Գարիկ Դարբինյանը Արևելյան մաքսատուն-վարչության պետ նշանակվել է այս տարվա փետրվարի 6-ին: Մինչ այդ զբաղեցնում էր ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 2 բաժնի պետի պաշտոնը: Առհասարակ, Գ. Դարբինյանը 1993թ-ից մինչ օրս աշխատում է ՊԵԿ համակարգում: Այս տարիների ընթացքում կուտակել է խոշոր չափի դրամական միջոցներ: Օրինակ, 2018թ. հայտարարագրել է 7 մլն 885 հազար դրամ եկամուտ, որը աշխատավարձն է: Սակայն իր հաշվին ունեցել է 8 մլն դրամ, 55 հազար դոլար, 10 հազար 500 եվրո:

Գարիկ Դարբինյանը հայտարարագիր ներկայացնում է 2017թ-ից: Այդ տարվա պաշտոնը ստանձնելու հայտարարագրի համաձայն՝ Դարբինյանն ուներ բնակարան, հողամաս, առանձնատուն: Հայտարարագրել է նաև 8 մլն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող կահույք, նկարներ: Նա 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ ունեցել է հանձնած մոտ 45 մլն դրամի փոխառություն:

Գարիկ Դարբինյանի կինը՝ Լուսինե Մինասյանը, ավելի շատ դրամական միջոցներ է հայտարարագրել, քան ամուսինը: 2017-ին Լ. Մինասյանի եկամուտը կազմել է 8 մլն 83 հազար դրամ, որից աշխատավարձը կազմել է 683 դրամ, իսկ մնացած գումարը գոյացել է երկու ավտոտնակների վաճառքից: 702 դոլար եկամուտ էլ ստացել է տրված փոխառությունից ստացած տոկոսագումարից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել