Բանակը կորոնավիրուսից զերծ պահելու համար ամեն ինչ անում ենք․ զինծառայողների մոտ խուճապ չկա |24news.am|
14:32 - 13 մարտի, 2020

Բանակը կորոնավիրուսից զերծ պահելու համար ամեն ինչ անում ենք․ զինծառայողների մոտ խուճապ չկա |24news.am|

24news.am: «Կորոնավիրուսով պայմանավորված՝ ԶՈւ-ում իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Զինծառայողների մոտ որևէ խուճապ չկա։ Էապես սահմանափակվել են քաղաքացիական անձանց մուտքը զորամասեր, նույնիսկ՝ ՊՆ վարչական համալիր»,-այդ մասին նշեց ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

«Փորձում ենք այնպես անել, որ զինծառայողների շփումն այլ անձանց հետ սահամանափակվի։ Հորդորում ենք, որ զինծառայողների և հարազատների միջև տեսակցություններ չկատարվեն, նույնիսկ հետաձգվել են զորամասերում նախատեսված բոլոր միջոցառումները», - հայտնեց Ալթունյանը։

«Վստահաբար կարող եմ ասել, որ բոլոր միջոցառումներն իրականացվում են բանակը կորոնավիրուսից զերծ պահելու համար։ ԶՈւ-ն ապահովված է կորոնավիրուսի թեստերով և անհրաժեշտ պարագաներով», - հավելեց ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել