Բարձրագույն դատական խորհուրդը հետաձգել է ԲԴԽ-ի և դատարանների բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկումը
15:05 - 06 հունիսի, 2019

Բարձրագույն դատական խորհուրդը հետաձգել է ԲԴԽ-ի և դատարանների բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկումը

Բարձրագույն դատական խորհուրդը հետաձգել է ԲԴԽ-ի և դատարանների ՀՀ 2020-2022թթ. Միջնաժամկետ ծախսային ծրագրիի և ՀՀ 2020 թվականի բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդը։

«Նախապես հայտարարել էինք, որ հունիսի 7-ին, ժամը 10։00-ին տեղի կունենա քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներգրավմամբ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների ՀՀ 2020-2022թթ. ՄԺԾԾ-ի և ՀՀ 2020 թվականի բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկումը։

Հաշվի առնելով քաղհասարակության մի շարք ներկայացուցիչների խնդրանքը՝ տեղեկացնում ենք, որ բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկումը հետաձգվում է։

Քննարկման օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել