Գորբաչովը կոչ է արել Ռուսաստանին ու Միացյալ Նահանգներին «կանգ առնել ու մտածել» |tert.am|
07:21 - 30 ապրիլի, 2019

Գորբաչովը կոչ է արել Ռուսաստանին ու Միացյալ Նահանգներին «կանգ առնել ու մտածել» |tert.am|

tert.am։ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ Ռուսաստանին ու Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է ռազմավարական երկխոսություն վարել, քանզի միջուկային զսպվածությունը չի պաշտպանում աշխարհը, այլ վտանգի է ենթարկում այն: Այսօր, ըստ նրա, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը գտնվում են վտանգավոր ճամփաբաժանին:

«Նրանք պետք է կանգ առնեն ու մտածեն: Եկել է մեր երկրների առաջնորդների գործելու ժամանակը»,- The Wall Street Journal թերթում իր հեղինակային հոդվածում գրել է Գորբաչովը:

Նախկին խորհրդային առաջնորդը մեջբերել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջորջ Շուլցի, Պենտագոնի նախկին ղեկավար Ուիլյամ Փերիի և ամերիկացի նախկին սենատոր Սեմյուել Նանի խոսքերը, որոնք հայտարարել էին, որ «միջուկային զսպվածությունը չի կարող պաշտպանել աշխարհը միջուկայն սխալից կամ միջուկային ահաբեկչությունից» Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև կայուն ու նշանակալի երկխոսության բացակայության պարագայում:

«Ես համաձայն եմ նրանց հետ: Ես նաև վստահ եմ, որ միջուկային զսպվածությունը չի պաշտպանում աշխարհը, այլ վտանգի տակ է դնում այն»,- գրել է Գորբաչովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել