Գուտերիշը երկրներին կոչ Է արել մոբիլիզացնել բոլոր ուժերը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում |armenpress.am|
11:28 - 12 մարտի, 2020

Գուտերիշը երկրներին կոչ Է արել մոբիլիզացնել բոլոր ուժերը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարում |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը բոլոր երկրներին կոչ Է արել անհապաղ ուժեղացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները: Այդ մասին ասված Է նրա հայտարարության մեջ, որը մարտի 11-ին տարածվել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից COVID-19-ի համավարակի (պանդեմիայի) կարգավիճակի հայտարարման առնչությամբ:

«Ես բոլոր կառավարություններին կոչ եմ անում մոբիլիզացվել եւ ակտիվացնել իրենց ջանքերը, հենց հիմա,- ընդգծել Է նա:- Քանի որ այդ ճգնաժամը վերաբերում Է յուրաքանչյուրին, յուրաքանչյուրը պետք Է ներդնի իր ավանդը»: «Ամենաճշգրիտ գիտական տվյալները վկայում են, որ, եթե երկրները հայտնաբերում են, թեստավորում, բուժում, մեկուսացնում եւ հսկում են հիվանդության դեպքերը, դրա տարածումը կարելի Է դանդաղեցնել»,- նշել Է գլխավոր քարտուղարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել