Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի հրապարակումն ակնկալվում է մարտին |armenpress.am|
13:46 - 19 փետրվարի, 2020

Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի հրապարակումն ակնկալվում է մարտին |armenpress.am|

armenpress.am: Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունն ու դրան հաջորդող գործողություններն ապացուցում են Ադրբեջանի ռասիստական բնույթը: Ադրբեջանը, հանցագործին ներում շնորհելով, ապահովել է անպատժելիությունը, իսկ ոճրագործին արդարացվածին հավասար արտոնություններ տալը պայմանավորված է եղել ազգային հիմքով սպանությամբ: Այս հարցերը շեշտադրված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացված հայցում:

Թեմայի շուրջ  փետրվարի 19-ին՝ հայ սպայի սպանության տարելիցինխոսել են ադրբեջանագետ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթև Հայրապետյանը և  Եվրադատարանում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանը:

«Գուրգեն Մարգարյանի սպանության ողբերգական դեպքերն ու դրան հաջորդող գործողությունները պարզ ցույց են տալիս, թե մենք ինչպիսի պետության հետ գործ ունենք: Ադրբեջանի բոլոր գործողությունները հերթական անգամ ապացուցում են իր ռազմատենչ, քսենոֆոբիկ, ռասիստական  բնույթը»,-ասաց ադրբեջանագետը: Նա ընդգծեց, որ Հայաստանը առիթը բաց չի թողնում և բոլոր միջազգային հարթակներում բարձրացնում է այս հարցը: Դա արվում է թե երկրի ղեկավարների, թե խորհրդարանական, թե հասարակական կազմակերպությունների մակարդակով: Օրերս Բեռլինում «Ֆրիդրիխ էբերտ» հիմնադրամում կազմակերպված հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը կրկին անդրադարձավ այդ թեմային:

«Գուրգեն Մարգարյանի սպանությունը հեռավոր անցյալում չէր: Այն կատարվեց Եվրոպայի կենտրոնում, մի քանի տարի առաջ: Մենք պետք է շարունակենք խոսել ոչ միայն այս ողբերգական, այլև մյուս դեպքերի մասին՝ ցույց տալու Ադրբեջանի բնույթը: Թե կեղծված ընտրությունները, թե Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, թե վայրագ գործողությունները խոսում են այն մասին, որ անցյալին վերադարձ չի լինելու»,-ասաց Տաթև Հայրապետյանը: Նա ընդգծեց, որ Ադրբեջանն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում աչքի է ընկնում իր ռասիստական գործելաոճով, ընդգծված հակահայկական քաղաքականությամբ: «Եթե մի օր ձեռք բերվի խաղաղություն, ապա դա կարող է լինել նման մտածելակերպի փոփոխության պարագայում, ինչն այս փուլում չենք տեսնում»,-եզրափակեց ադրբեջանագետը՝ ընդգծելով, որ հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականություն:

Եվրադատարանում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանույշ Սահակյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի գործի մանրամասները՝ նշելով, որ այն եզրափակիչ փուլում է: Ըստ նրա, կանխատեսվում է, որ մարտին կհրապարակվի վճիռը: ՄԻԵԴ-ում գործն ընդդեմ Հունգարիայի և Ադրբեջանի է:

Ավելին՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել