Դատարանը մերժեց Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը |azatutyun.am|
11:43 - 18 դեկտեմբերի, 2019

Դատարանը մերժեց Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը |azatutyun.am|

azatutyun.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Հատուկ քննչական ծառայության կողմից ներկայացրած Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին ասաց Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացրել էր, թեև նրան մեղսագրվող քրեական հոդվածները չէին փոխվել: Փաստաբանն ավելի վաղ պնդել էր, որ վարույթն իրականացնող մարմինը կալանավորման հերթական միջնորդությունում բավարար հիմքեր չի ներկայացրել։

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարին կալանավորելու ՀՔԾ-ի նախորդ միջնորդությունները ևս մերժվել էին:

Հարությունյանը մեղադրվում է 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով ապացույցներ կեղծելու, անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։

Նրա նկատմամբ մեկ տարուց ավելի է հետախուզում է հայտարարված: Ռուսաստանում գտնվող Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում, հետախուզումն էլ անօրինական է համարում։ Նրա փաստաբան Միհրան Պողոսյանը պնդում է՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ անձնական հետապնդում է իրականացվում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել