ԵԱՀԿ-ն քննադատել է Ադրբեջանի իշխանությունների գործողությունները |armtimes.com|
13:48 - 11 ապրիլի, 2019

ԵԱՀԿ-ն քննադատել է Ադրբեջանի իշխանությունների գործողությունները |armtimes.com|

armtimes.com։ ԵԱՀԿ ԶԼՄ ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը քննադատել է ադրբեջանցի բլոգեր, Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի նախագահ Մեհման Հուսեյնովի նկատմամբ կիրառված` արտասահման ուղևորությունների արգելքի որոշումը: Նա կոչ է արել Ադրբեջանին` չեղարկել այդ սահմանափակումները. հաղորդում է «Թուրան» գործակալությունը:

Իր թվիթերյան էջում Դեզիրը ընդգծել է, որ ինքն էր Վիեննա հրավիրել Հուսեյնովին` մասնակցելու լրագրողների անվտանգության վերաբերյալ համաժողովին: Հուսեյնովին չէին թույլատրել ապրիլի 9-ին դուրս գալ Ադրբեջանից` մասնակցելու Բեռլինում, Ստրասբուրգում և Վիեննայում անցկացվող մի շարք միջազգային միջոցառումների: Մեհման Հուսենյովը դուրս էր եկել բանտից մարտի 2-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել