ԵԱՀԿ ներկայացուցիչը ողջունում է Ուկրաինայում գերիների փոխանակումը |azatutyun.am|
15:22 - 17 ապրիլի, 2020

ԵԱՀԿ ներկայացուցիչը ողջունում է Ուկրաինայում գերիների փոխանակումը |azatutyun.am|

azatutyun.am: Ուղղափառ հավատացյալները գալիք կիրակի օրը՝ ապրիլի 19-ին, նշելու են Քրիստոսի Հարության տոնը:

Զատկի կապակցությամբ Ուկրաինան և երկրի արևելքում գործող ռուս անջատականները գերիների փոխանակում են իրականացրել:

Նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի փոխանցմամբ, 20 ուկրաինացի գերիներ երեկ վերադարձել են Կիև:

Դոնբասի անջատականները հայտնել են, որ ուկրաինական կողմն ազատ է արձակել 14 մարդկանց:

Ուկրաինայում ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Հեյդի Գրաուն ողջունել է գերիների փոխանակումը և հույս է հայտնել, որ «այդ մարդասիրական քայլը կնպաստի կողմերի փոխադարձ վստահությանը»:

Ուկրաինայի արևելքում 2014 թվականին մեկնարկած պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 13 հազար 200 մարդ:

Անցյալ տարվա սեպտեմբերին Ռուսաստանը և Ուկրաինան 35-ական բանտարկյալների են փոխանակել:

Դեկտեմբերին Ուկրաինան ռուս անջատականներին է փոխանցել 124 բանտարկյալների, իսկ անջատականները 76 հոգու են ազատ արձակել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել