ԵՄ-ն լքելուց հետո Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ կսկսեն |azatutyun.am|
09:43 - 27 հուլիսի, 2019

ԵՄ-ն լքելուց հետո Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ կսկսեն |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիությունը լքելուց հետո Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ կսկսեն, այս մասին երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ուրբաթ օրը հեռախոսազրույցի ընթացքում:

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը համակարծիք են այն հարցում, որ «Բրեքզիթ»-ը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև աննախադեպ տնտեսական համագործակցության հնարավորություններ է ընձեռում:

Հեռախոսազրույցից հետո Թրամփը գովեստով է խոսել բրիտանացի նորանշանակ վարչապետի մասին. «Նա հրաշալի վարչապետ կլինի Մեծ Բրիտանիայի համար, նա հրաշալի տղա է, նա իմ ընկերն է», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:

ԱՄՆ-ի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երկու առաջնորդները «անհամբերությամբ են սպասում» իրենց հանդիպմանը, որը տեղի կունենա Մեծ Յոթնյակի գագաթնաժողովի շրջանակներում ամառվա վերջին՝ ֆրանսիական Բիարիցե քաղաքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել