Եթե Տավուշում կառուցվում է շենք, պիտի ունենա ապաստարան. Տավուշի մարզպետ |Aysor.am|
10:28 - 17 մայիսի, 2019

Եթե Տավուշում կառուցվում է շենք, պիտի ունենա ապաստարան. Տավուշի մարզպետ |Aysor.am|

Aysor.am։ Անվտանգությունը մեր համար մեկ առաջնահերթությունն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

«Որովհետև ցանկացած պահին կարող է մեր տարածաշրջանում իրավիճակ փոխվել ու կարող է փոխվել շատ կտրուկ: Դա կարող է ուղղակի հարված լինել մեր հայրենիքի համար», - ասաց նա։

Մարզպետի խոսքով՝ ցանկացած ծրագիր, ցանկացած նախաձեռնություն, ցանկացած ներդրում ու ներգործություն իրենք դիտարկում են այդ պրիզմայով։

«Եթե կառուցվում է շենք, պիտի ունենա ապաստարան, եթե ստեղծվում են մեխանիզմներ, այդ մեխանիզմները պետք է աշխատեն նաև պատերազմական կամ արտակարգ իրավիճակում, մենք պարտավոր ենք այդպես անել», - ասաց նա և ընդգծեց՝ ամեն ինչ անելիս, պետք է անուն լավագույնը։

Հայկ Չոբայնան ասաց, որ առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում կգործարկվի նաև Տավուշի ռադիոն ու հեռաստատեսությունը։

«Սա ես շատ կարևորում եմ մեր անվտանգության տեսանկույնից, որովհետև իրազեկումն ու իրազեկված լինելն անվտանգության հաջորդ բաղադրիչն է։ Դրա համար մենք բոլոր ծրագրերը վերնագրել ենք նաև «Դիմակայուն Տավուշ» ու սա է մեր հաջորդ ուղերձը բոլորին, ովքեր ապրում են այստեղ ու ցանկանում են ապրել, գործել Տավուշում», - ասաց Հ. Չոբանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել