Երբ Դավիթ Սանասարյանի վրա գործ հարուցեցին, նոր հիշեցիք, որ ԱԱԾ-ն չպետք է քննչական մարմին ունենա․ Է․ Մարուքյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին |tert.am|
10:30 - 07 մայիսի, 2019

Երբ Դավիթ Սանասարյանի վրա գործ հարուցեցին, նոր հիշեցիք, որ ԱԱԾ-ն չպետք է քննչական մարմին ունենա․ Է․ Մարուքյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին |tert.am|

tert.am: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագծի քննարկմանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան։

Դիմելով քաղաքական մեծամասնությանը, հարցրեց. «Ինչի՞ չեք կատարում Նիկոլ Փաշինյանի խոստումը, ասել է ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ»,-ասաց նա։

«Կամ երբ Դավիթ Սանասարյանի վրա գործ հարուցին, ձեր մի հատվածը՝ թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական, թե մեր քաղհասարակության, սկսեց պնդել՝ գործը ԱԱԾ-ի քննչականից տվեք ՀՔԾ-ի քննչականին, բա որ մենք ասում էինք՝ ԱԱԾ-ն քննչական չպետք է ունենա, պետք է միանա քննչական ընդհանուր մարմին, ինչի՞ ոչ մեկը բան չէր անում, թե սպասում էիք, որ ձեր հորեղբոր տղու վրա գործ հարուցեն, նոր հիշեք, որ տենց բան կա, վարչապետը ոնց էր ասել, ախպերությունը տեղ չունի, բա էս ի՞նչ ախպերություն է»,-ասաց նա և նշեց, որ ԱԱԾ-ն պետք է չունենա քննչական մարմին և լինի ԱԺ վերահսկողության ներքո, այլ կոսմետիկ առաջարկներ չեն համարելու լուծում։
Մարուքյանը հայտարարեց, որ կառավարության այս կառուցվածքը վատ հետևանքներ է ունենալու, և հետևանքները օր օրի դուրս են գցելու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել