Երևանի քաղաքային տրանսպորտի 10 երթուղու մի խումբ վարորդներ գործադուլ են անում |armenpress.am|
11:53 - 10 փետրվարի, 2020

Երևանի քաղաքային տրանսպորտի 10 երթուղու մի խումբ վարորդներ գործադուլ են անում |armenpress.am|

armenpress.am: Երևանում քաղաքային տրանսպորտի մոտ 10 երթուղի աշխատանքի դուրս չի եկել. վարորդները գործադուլ են անում:

Վարորդները պահանջում են լուծել քաղաքում առկա խցանումների, Արարատյան մաքսատնից դուրս եկող մեծ բեռնատար մեքենաների պատճառով առաջացող խցանումների, գազի գնի, տուգանքների և այլ հարցեր:  

«Առավոտյան ժամը 6:50-ին շարժվում եմ և ամբողջ օրվա ընթացքում 7 անգամ չեմ հասցնում գիծ դուրս գալ: Իմ երթուղին ձգվում է Շարուրի փողոցից մինչև Էրեբունի-Մասիվ, ընդհանուր առմամբ 12 կմ, սակայն անգամ այդքան հատվածում մի շարք խնդիրներ կան»,- նշեց վարորդներից մեկը և հավելեց, որ խցանումների պատճառով իրենք չեն կարողանում կատարել իրենց վրա դրված օրվա պլանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել