Երևանում ընթացիկ տարում կվերանորոգվի 48 մանկապարտեզ |armenpress.am|
06:16 - 02 ապրիլի, 2019

Երևանում ընթացիկ տարում կվերանորոգվի 48 մանկապարտեզ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի էներգաարդյունավետության և Էներգախնայողության ծրագրի և Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ 2019-2020 թվականների ընթացքում մայրաքաղաքում գործող  48 մանկապարտեզ կվերանորոգվի: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից, հավելելով, որ վերանորոգման ծրագրում ընդգրկված  մանկապարտեզների խնդիրները  քննարկման փուլում են:

Երևանի քաղաքապետի 2011 թվականի հունիսի 30-ի «Երևանի համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքի ռեժիմը և երեխաներին պահելու տևողությունը սահմանելու մասին» N2833-Ա որոշմամբ սահմանված միասնական մոտեցմամբ՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատանքային ռեժիմը սահմանվել է ժամը 8:00-ից մինչև 17:30 -ը, երեխաների պահելու տևողությունը՝ ժամը 8:30-ից մինչև 17:30-ը, իսկ երեկոյան ժամերին երեխաներին պահելու տևողությունը՝ 17:30-ից մինչև 19:00-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել