ԶՈւ ԳՇ պետի հետ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ մոտ 3,5 ժամ քննարկում ենք ունեցել, էֆեկտիվ աշխատանք ենք կատարել. Անդրանիկ Քոչարյան |tert.am|
14:32 - 07 փետրվարի, 2020

ԶՈւ ԳՇ պետի հետ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ մոտ 3,5 ժամ քննարկում ենք ունեցել, էֆեկտիվ աշխատանք ենք կատարել. Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am:  ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ քննարկել ենք անցյալի, ներկային վերաբերող, նաև՝ ապագային միտված տարաբնույթ հարցեր: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Պատահական չէ, որ այս էտապում ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպումից հետո կարևորում ենք Արտակ Դավթյանի հետ հանդիպումը: Եթե կա նույնիսկ մեկ չգնահատված մարդ, պետք է դասեր քաղենք, և շտաբի պետի հետ մենք այդ հարցով էլ քննարկում ունեցանք»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, թե հանդիպումը տևել է 3.5 ժամ:

«Ես կարծում եմ, որ մենք 3.5 ժամ գնահատման հերթական էֆեկտիվ աշխատանքն ենք ունեցել, և դա միտված է եղել մեր ԶՈւ-ի Ապրիլյան դեպքերի հետ կապված խնդիրներն արագ ավարտելուն, հանրությանը ներկայացնելուն այն առումով, որ մեր եզրակացությունները պետք է լինեն անթերի, փաստարկված ոչ միայն հարցազրույցների, քննարկումների, այլև այն փաստաթղթերի շրջանակներում»,-ասաց Քոչարյանը:

Հարցին՝ Դավթյանի հետ հանդիպումից հետո նորություններ ստացվե՞լ են, Քոչարյանը պատասխանեց. «Նորությունները կա՛մ կգտնեք, կա՛մ չեք գտնի մեր եզրակացություններում, բայց դրանք կլինեն շատ անհերքելի և փաստարկված»:


Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Ապրիլյան պատերազմի հարցով ԶՈւ այսօրվա ղեկավար կազմի հետ աշխատելու են այնպիսի հիմնավորումներ ներկայացնել, որ բոլոր հարցերը փարատվեն, որովհետև ԶՈւ-ն պետք է իր մարտական հերթափոխն իրականացնի՝ առանց կասկածամտության որևէ դրսևորման:

«Եթե լինենք անկեղծ, ինչպես եղել ենք 90-ականներին, (հետագայում ԶՈւ-ն ինչ-ինչ պատճառներով օգտագործվեց տարբեր քաղաքական խնդիրների լուծման համար), այսօր մեր խնդիրն է ԶՈւ հզորություններն ավելացնել, առավել ևս՝ ինտելեկտուալ առումով, սպառազինության որակական խնդիրների ու դրանց կառավարման առումով, իսկ դա անելու համար ԶՈւ վստահությունը պետք է լինի անխոցելի»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նշենք, որ Ապրիլյան պատերազմի ընթացքում ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը զբաղեցրել է ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի պաշտոնը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել