Զախարովան ընդդեմ Նավալնիի․ մի չստացված զրույցի պատմություն
21:14 - 01 մայիսի, 2020

Զախարովան ընդդեմ Նավալնիի․ մի չստացված զրույցի պատմություն

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի ու ընդդիամադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի միջև մայիսի 1-ին կայանալիք չեղարկված բանակցությունների նախապատմությունը

Ապրիլի 23-ին Մարիա Զախարովան Instagram-ում լրագրող Միախաիլ Զիգարի հետ հարցազրույցի ժամանակ շատ կոշտ անդրադարձել է արտասահմանյան ուղևորությունների ու զբոսաշրջիկների թեմային։

«Հսկայանական թվով մարդկանց համար ավիափոխադրումները դարձել են այնքան հասանելի, որ այն այլևս չի կարող գոյատևել այն ձևով, ինչ եղել է երկար տարիներ։ Ամբողջ աշխարհում այն մարդկանց համար, որոնք ոչինչ չունեն, ավիափոխադրումները դարձել են սովորական։ Նախկինում դա, այս կամ այն կերպ, հասանելի էր որոշակի խավի ներկայացուցիչների համար՝ բիզնես, ծառայողներ ու զբոսաշրջիկներ, որոնք ունեին այդ հնարավորությունը։ Իսկ հիմա ամեն ինչ խառնվել է»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքերով՝ արտասահմանյան ճամփորդությունը լրջագուն, պատասխանատու ու շատ ռիսկային միջոցառում է, ու որպեսզի ամեն ինչ լավ անցնի, շատ փաստեր պետք է համընկնեն, իսկ ապահովության համար պետք է ունենալ կլորիկ գումար կամ լավ կապեր։

«Այս պահին ունենք մի իրավիճակ, երբ մարդիկ ճամփորդելու համար ծախսում էին ոչ թե վերջին գումարները, այլ պարտքով էին գնում՝ հաշվի առնելով եղած պարտքերը։ Ու գնում էին ոչ թե գումար վաստակելու կամ իրենց հարցը լուծելու համար, այլ ուղղակի որովհետև դա դարձել է կյանքի նորմ։

Իմ դաստիարկայությունն ասում էր, որ դու կարող ես գնալ հանգստանալու այն ժամանակ, երբ ունես միջոցներ, չունես հիպոտեկ, պարտք և այլն։ Ինձ համար դա ակնհայտ էր, սակայն հիմա առերեսվել եմ մի իրավիճակի, երբ այդ տրամաբանությունն աշխատում է փոքրամասնության համար»,- նշել է նա։

Ապրիլի 30-ին Զախարովայի այս խոսքերին անդրադարձ է կատարել Ալեքսեյ Նավալնին՝ իր «Ապագայի Ռուսաստան» յութուբյան ծրագրի եթերում՝ Զախարովային անավանելով «ահավոր կին, որն ի հայտ է եկել հայտնի չէ՝ որտեղից» ու մեղադրել, որ նա հասարակության կաստային բաժանման ջատագովն է։

Նույն օրը Զախարովան արձագանքել է՝ Նավալնիին՝ առաջարկելով առցանց զրույց։

«Ընկեր Նավլանիյ, Ձեզ մոտ օլիգարխները սպառվե՞լ են։ Դե ի՞նչ։ Պատրա՞ստ ես, Ալեքսեյ Անատոլյեվիչ, զրույցի։ Ոչ թե դատարանում, որտեղ կարելի է թաքնվել ձևակերպումների կամ փաստաբանների ետևում, այլ առցանց։ Բայց կվախենաս»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նույն գիշերը Նավալնին ընդունել է մարտահրավերը․ «Սիրելի Մարիա Զախարովա, Դուք երևի ինձ շփոթել եք «Յեդինայա Ռոսիայի» ձեր ղեկավարների հետ։ Իրենք, սկսած Պուտինից, տասնամյակներ շարունակ խույս են տալիս բանավեճերից ու ի վիճակի չեն պատասխանել հարցերի, եթե դրանք նախապես պատրաստված չեն։ Սովորական պայամաններում ես Ձեզ կանտեսեի, դուք ընդամենը տեղեկատվական աղախին եք։ Սակայն Զիգարի հետ հարցազրույցի ժամանակ Ձեր կողմից արված հայտարարություններն այնքան զզվելի են, որ ես մեծ հաճույքով անձամբ կխոսեմ Ձեզ հետ»։

Նավալինին ասել է, որ Զախարովան խայտարակում է և՛ երկիրը, և՛ ԱԳՆ-ն։ «Դրա համար թեկուզ վաղը։ Ուզում եք՝ զումով՝ մեր ալիքով։ Ուզում եք՝ Ձեր ինստագրամում։ Ուզում եք՝ իմ ինստագրամում։ Ուզում եք՝ վարողի հետ։ Ուզում եք՝ առանց։ Ճշմարտությունն ասելն ինձ համար հեշտ է ու հաճելի», - գրել է նա Ֆեյսբուքյան իր էջում։

Մի քանի ժամ անց Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի իրավաբան ու "Навальный LIVE" ալիքի ղեկավար Լյուբով Սոբոլը գրել է, որ Զախարովան իր հետ կապ է հաստատել՝ քննարկելու տեխնիկական մանրամասներն ու զրույցի ձևաչափը։

«Քննարկեցինք, երկու կողմերն եկան հետևյալ համաձայնության․ Զախարովայի ու Նավալնիի բանավեճը տեղի կունենա մայիսի 1-ին 17։00 "Навальный LIVE" ալիքի եթերում։ Որպեսզի որևէ մեկը չչարաշահի ժամանակը, ու յուրաքանչյուրն ունենա ժամանակ ելույթ ունենալու և դիրքորոշումը հայտնելու համար, բանավեճի մոդերատոր կլինի Ալեքսեյ Պիվովարովը։ Բանավեճի առիթ՝ Զիգարին տված Զախարովայի հարցազրույցը», - գրել է Սոբոլը թվիթերյան իր էջում։

Ուրբաթ օրը ցերեկը Ալեքսեյ Պիվովարովը, որը պետք է վարեր բանավեճը, հայտարարել է, որ բանավեճը չի կայանա․ «Բանավեճը չի կայանա նախկինում հայտարարված ձևաչափով։ Առավոտյան կողմերի միջև առաջացան տարաձայնություններ մոդերացիայի անհրաժեշտության հարցի շուրջ, ու քանի որ իրենց չհաջողվեց համաձայնության գալ, որպես հրավիրյալ կողմ ես դուրս եմ գալիս այս պատմությունից ու այլևս ոչ մի ձևով դրան չեմ մասնակցում», - գրել է Պիվովարովն իր թվիթերում։

Չեղարկումից հետո Զախարովան արել է հրապարակում, որտեղ ասում է, թե Նավալնին չցանկացավ իր հետ խոսել ո՛չ հեռախոսով, և ո՛չ էլ եթերում՝ Նավալնիին կոչելով վախկոտ։

«Իմ առաջ դրեցին պայմաններ, որոնք արժանի չեն քննարկման։ Իրենք ասացին, որ կարելի է խոսել ընդամենը մեկ թեմայով՝ հարցազրույց, ու ժամանակի մասին։ Եվ միայն մոդերատորի առկայությամբ։ Ինչի՞ համար է պետք մոդերատորը։ Որպեսզի Նավալնին կարողանա ապահովագրել իրեն։ Ու դա մի մարդ է, որը հայտարարում է խոսքի ազատության մասին։ Դա իր հետ կապ հաստատելու առաջին փորձը չէր, մշտապես եղել են օգնականներ ու խուսափումներ։ Ես էլ երկաթյա չեմ», - ասել է Զախարովան "Подъем" լրատվականին։

Նավալնին ևս ֆեսյբուքյան գրառում է արել, որտեղ պատմել է, որ իրավիճակը մի փոքր այլ զարգացում է ունեցել, ու ինքը չի հրաժարվել բանավեճից։ Մասնավորապես, Նավալնիյի խոսքերով, Զախարովան սկզբից համաձայնել է բոլոր պայմաններին՝ մոդերատոր, սահմանափակ թեմա ու հավասար ժամանակ հարցերին պատասխանելու համար, իսկ առավոտյան հանկարծակի հայտարարել է՝ համաձայն չէ, որ մոդերատոր լինի։

«Առանց մոդերատորի բանավեճը տարօրինակ բան է, առավել ևս՝ առցանց։ Բայց ես երեկ խոստացել եմ, որ ցանկացած ձևաչափով պատրաստ եմ։ Դրա համար խնդրել էի Մարիային փոխանցել, որ պատրաստ եմ և առանց վարողի։ Սակայն նա միանգամից հրապարակում է արել, թե ես եմ հարաժարվել ու ինձ անվանել է վերջին վախկոտը։ Մեկ անգամ ևս պարզ ու հանրայնորեն հաստատում եմ, որ իմ դիրքորոշումը չի փոխվել։ Ես համաձայնել եմ այս բանավեճին ու պատրաստ եմ այն անցկացնել անգամ առանց մոդերատորի»,- ասել է նա։

Դրանից հետո Զախարովային զանգահարել են «Էխո Մոսկվիից» ու խնդրել մեկնաբանել իրավիճակը՝ միաժամանակ առաջարկելով զրուցել Նավալնիի հետ ռադիոընկերության եթերում։

Զախարավոն հայտարարել է, որ Նավալնիին բանավեճի չի հրավիրել, այլ՝ զրույցի։ Ու իսկապես, նրա առաջին գրառման մեջ «բանավեճ» բառ չի եղել։ Որպես միջոցառման ձևաչափ այն առաջին անգամ ի հայտ է եկել Լյուբով Սոբոլի գրառման մեջ։

Զախարովայի խոսքերով, ինքը պարզապես ուզում էր խոսել Նավալնիի հետ ուղիղ եթերում ու մեկնաբանել նրա հայտարարությունները, սակայն Զախարովային սկզբից առաջարկեցին մոդերատոր, իսկ հետո պահանջեցին չշոշափել որևէ այլ թեմա, բացի զբոսաշրջիկների մասին իր խոսքերից՝ միաժամանակ շեշտելով, որ ամբողջ ընթացքում իրեն այնպես էլ չի հաջողվել անձամբ խոսել նավալնիի հետ, նա շփվել է միայն օգնականների հետ։

Խոսակցության ավարտին «Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովն առաջարկել է իրենց եթերում անցկացնել զրույց Նավալնիի հետ՝ խոստանալով իր անձնական երաշխավորությունը, որ չի լինի մոդերացիա ու որևէ սահամանափակում։

Նավալնին տվել է առանց մոդերատորի ու սահմանափակումներ զրույցի իր համաձայնությունը, սակայն Զախարովան հրաժարվել է՝ ասելով, որ մոտավորպես նման պայմաններ քննարկվել են սկզբում, սակայն հետո սկսեցին փոխվել հընթացս։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել