Զախարովան հրաժարվել է Նավալնու հետ բանավեճից |azatutyun.am|
15:31 - 01 մայիսի, 2020

Զախարովան հրաժարվել է Նավալնու հետ բանավեճից |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան օնլայն բանավեճի է հրավիրել Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնուն, հետո` հրաժարվել մասնակցությունից:

Պաշտոնյան պնդել է, թե ընդդիմադիր գործիչն իր համար անընդունելի ձևաչափ ու օրակարգ է առաջարկել: Նավալնին, մինչդեռ, հայտարարում է, թե Զախարովան ինքն ավելի վաղ համաձայնել էր բանավեճի այդ պայմաններին:

Հեռուստատեսային դուելի պառճառ էր դարձել ԱԳՆ խոսնակի վերջին հարցազրույցը, որտեղ նա պնդել էր, թե կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո հազարավոր ռուսաստանցիներ արտերկրում են մնացել և չեն կարողանում հայրենիք վերադառնալ սեփական անփութության հետևանքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել