Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ ԿԸՀ նախագահին՝ առաջարկելով ապահովել հանրաքվեի ուղիղ տեսանկարահանման ընթացքը.
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Քիչ առաջ դիմել եմ ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ առաջարկելով հանրաքվեի ընթացքում ապահովել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում` ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի միջոցով։
comment.count (0)