Էմոցիոնալ պահեր ապրեցի. Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է մարտի 1-ի գործով նոր ձերբակալությանը |lragir.am|
07:51 - 05 հունիսի, 2019

Էմոցիոնալ պահեր ապրեցի. Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է մարտի 1-ի գործով նոր ձերբակալությանը |lragir.am|

lragir.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարտի մեկի սպանություններից մեկի գործով առաջին ձերբակալությանը։

«Ես կարծում եմ՝ սա նախ ցույց է տալիս Հատուկ քննչական ծառայության հետևողական աշխատանքը։ Բոլորս ենք չէ հասկանում, որ վերջին տասը տարիների ընթացքում ոչ թե քննություն է տեղի ունեցել, այլ ամեն ինչ արվել է, որ բոլոր հնարավոր փաստերը կոծկվեն։

Այն փաստը, որ պարկուճները փոխված են, նշանակում է՝ ամեն ինչն է փոխված՝ մարդիկ, դեպքերը, դեմքերը։ Այս պայմաններում, եթե ՀՔԾ-ն կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալվի․․․ Ես ուղղակի այդ լուրն իմանալուց հետո նաև էմոցիոնալ պահեր եմ ապրել։ Բայց քանի որ հիմա դեռ խոսքը ձերբակալության մասին է, չգիտենք՝ մեղադրանք կառաջադրվի, թե չի առաջադրվի, բայց որ Մարտի մեկի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն և այն, որ ակնհայտ է, որ քննությունը հենց 2008 թվականի մարտի 1-2-ից սկսված տարվել է կոծկելու ուղղությամբ, կարծում եմ՝ դա փաստ է»,- ասաց նա։

Նա անդրադարձավ նաև Մարտի մեկի գործից առանձնացված մասին՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ։ Ասաց, որ չի կարող իրավական գնահատական տալ այս փուլում։ Բայց ընդհանուր առմամբ արձանագրում ենք, որ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, բոլորի իրավունքները պաշտպանված են, մնացած իրավական հարցրերի լուծումը պետք է տրվի համապատասխան ընթացակարգերով, ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել