Էրդողանը հույս է հայտնել, որ Պուտինի հետ բանակցություններից հետո սիրիական Իդլիբում հնարավոր կլինի խաղաղության հասնել |tert.am|
18:14 - 02 մարտի, 2020

Էրդողանը հույս է հայտնել, որ Պուտինի հետ բանակցություններից հետո սիրիական Իդլիբում հնարավոր կլինի խաղաղության հասնել |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է` հույս ունի, որ մարտի 5-ին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո սիրիական Իդլիբում հնարավոր կլինի հաշտության հասնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Հինգշաբթի օրը Պուտինի հետ կքննարկենք Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունները: Հույս ունեմ, որ մեր զրույցի արդյունքներով հնարավոր կլինի խաղաղության հասնել»,- նշել է Էրդողանը Անկարայում ունեցած ելույթի ժամանակ:

Սիրիայում իրավիճակը սրվել է փետրվարի 27-ին, երբ թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ: Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել