Թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենը դատական հայց է ներկայացրել ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյան  դեմ
06:39 - 07 մարտի, 2019

Թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենը դատական հայց է ներկայացրել ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյան դեմ

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Սարգսյանը դատական հայց է ներկայացրել իր դեմ․

««Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Սարգսյանը դատական հայց է ներկայացրել իմ դեմ՝ մեղադրելով իրեն զրպարտելու մեջ։ Դատական հայցի առիթ է հանդիսացել ավագանու վերջին նիստին քաղաքապետին ուղղված իմ հարցադրումը տվյալ պոլիկլինիկայում առկա խնդիրների վերաբերյալ, որի ընթացքում կարծիք եմ հայտնել, որ Սամվել Սարգսյանը «աննախադեպ կոռուպցիոներ» է և շարունակում է ղեկավարել համայնքապատկան պոլիկլինիկան։ 

Կարծիքիս համար հիմք է հանդիսացել նախորդ տարի Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամներիս կողմից իրականացված ուսումնասիրությունները և բուժանձնակազմի կողմից տրամադրված տեղեկությունները:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի կողմից «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, այն է պաշտոնեական լիազորություններն դիտավորությամբ անցնելը։  

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ս․Սարգսյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ գույքի վրա 3 մլն դրամի չափով, ինչի հետևանքով բոլոր բանկային հաշիվներս սառեցված են և խնդիրներ են առաջացել ֆինանսական պարտավորություններիս կատարման հարցում։ Դատարանը գործը վարույթ է ընդունել բավականաչափ արագ և արգելանք է դրել գույքիս վրա հնարավոր առավելագույն չափով։ Ի դեպ, գույքի վրա կալանք դնելը դատավորի հայեցողությամբ է։ Իմ դեմ ուղղված դատական հայցի և արգելանքի մասին տեղեկացել եմ ոչ թե պաշտոնական ծանուցմամբ, այլ տեսնելով բանկային հաշիվներիս սառեցված լինելը։ 

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ անձի նկատմամբ քրեական գործի փաստերի բացահայտման հարցում առանցքային է եղել իմ մասնակցությունը, Ս․Սարգսյանի կողմից այս քայլը գնահատում եմ որպես ճնշում կատարելու փորձ ավագանու անդամի գործունեության նկատմամբ, իսկ դատարանի որոշումը գույքիս նկատմամբ այդչափ մեծ արգելանք սահմանելու վերաբերյալ համարում եմ չհիմնավորված և վիճարկելի։


Տեղյակ եք, որ «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ն միակն է, որը նախկին իշխանությունների կողմից հանձնվել է հավատարմագրային կառավարման և հավանաբար իներցիայով Ս․Սարգսյանը կարծում է, որ կարող է անխոչընդոտ շարունակել իր պաշտոնավարումը նաև նոր իրավիճակում, իսկ մեր խմբակցության գործողությունները կաշկանդել այս դատական հայցով։ 

Ենթադրյալ այդ կարծիքին պատասխանում եմ՝ ՈՉ, որպես ավագանու անդամներ և այդ քրեական գործի շրջանակներում ցուցմունք տված անձինք հետամուտ ենք լինելու կոռուպցիայի և կոռուպցիոների բացահայտմանը և շարունակելու ենք պնդել, որ պոլիկլինիկան պետք է վերադարձվի համայնքին»։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել