Թուրքիա-Նախիջևան սահմանը վերաբացվեց |azatutyun.am|
19:28 - 26 փետրվարի, 2020

Թուրքիա-Նախիջևան սահմանը վերաբացվեց |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդում է, որ այսօր ժամը 15։10-ին վերաբացվել է Թուրքիայի ու Նախիջևանի միջև սահմանը: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Թուրքիայի նախագահի փետրվարի 25-ին Բաքու կատարած այցի ժամանակ:

Թուրքական կողմը սահմանը փակել էր կորոնավիրուսի վտանգի պատճառով ու Նախիջևանը հայտնվել էր լիակատար շրջափակման մեջ: Հայաստանի հետ սահմանը վաղուց փակ է, վերջերս փակվել է նաև Իրանի հետ սահմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել